050.0358.291208
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 358-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 185-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Արժեթղթերի շուկայի վերահսկվող անձանց հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու կարգը և այդ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու պահանջից բացառությունները» կանոնակարգ 4/08-ը հաստատելու մասին» թիվ 185-Ն որոշմամբ հաստատված »»Արժեթղթերի շուկայի վերահսկվող անձանց հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու կարգը և այդ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու պահանջից բացառությունները» կանոնակարգ 4/08-ում կատարել հետևյալ լրացումը.
i
1.1. Հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը «թիվ 113-Ն որոշման» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին» թիվ 356-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի «Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ը հաստատելու մասին» թիվ 357-Ն որոշման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ