(ուժը կորցրել է 27.03.2020 թիվ 45-Ն որոշում)
i
050.0270.271008
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 10 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008330
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 սեպտեմբերի 2008 թվականի N 270-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):
i
2. Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգը հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թ. սեպտեմբերի 9-ի
թիվ 270-Ն որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳ
1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 5-ից 10-ը ընկած ժամանակահատվածում` հաշվարկման օրվան նախորդող 5 շաբաթների ընթացքում` Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված 90 օրից ավելի ժամկետայնության ավանդների և նրանց` Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված 90 օրից ավելի ժամկետայնության վարկերի տոկոսադրույքների և ծավալների վերաբերյալ տվյալների հիման վրա: Հաշվարկում արտարժութային միջոցները փոխարկվում են տվյալ ամսվա միջին ամսական փոխարժեքով: Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» ձև 17 շաբաթական հաշվետվությունները:
2. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է 90-ից ավելի օր ժամկետով Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի տոկոսադրույքները 365-օրյա ժամկետի համար
365
it t ---
Iվերահաշվարկված = [(1 + --- * --- ) t - 1 ] * 100
100 365
վերահաշվարկման (արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքով) և համապատասխան ծավալներով կշռման միջոցով,
որտեղ`
I վերահաշվարկված-ը վերահաշվարկված տոկոսադրույքն է` 365-օրյա ժամկետի համար,
t-ն` տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների ժամկետայնությունը,
it-ն` տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների անվանական տոկոսադրույքը t ժամկետայնության համար,
Sum(j=1,n)(Ij,վերահաշվարկված * Vj)
Iհաշվարկային = -----------------------------------
Sum(j=1,n)Vj
I հաշվարկային-ը բանկային տոկոսի հաշվարկային դրույքն է,
I j, վերահաշվարկված-ը j-րդ գործարքի վերահաշվարկված տոկոսադրույքն է,
Vj -ն` j-րդ գործարքի ծավալը,
n-ը` հաշվարկում ընդգրկված գործարքների քանակը:
3. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված այն վարկերը և ներգրավված ավանդները, որոնց 365-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքները շեղվում են հաշվարկման ժամանակահատվածի տվյալների հիման վրա 365-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքներով հաշվարկված` իրենց կշռված միջիններից 50% և ավելի չափով:
4. Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ որոշմամբ, որը կարող է ուժի մեջ մտնել ընդունման պահից` այդ որոշմամբ նախատեսված լինելու դեպքում: Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանվում է տասնորդական նիշի ճշգրտությամբ:
5. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սույն կարգով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսը հաշվարկելուց հետո պարզում է, որ Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի փոփոխություն տեղի չի ունենում, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույք սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծ չի ներկայացվում: Այս դեպքում գործում է Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի վերջին որոշմամբ հաստատված տոկոսադրույքը` այնքան ժամանակ, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը փոփոխելու վերաբերյալ:
6. Եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված է, որ դա ուժի մեջ է մտնում ընդունման պահից, ապա այդ որոշման ընդունման պահից տասնհինգ րոպեի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն այդ որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և վարկային կազմակերպություններին` ՍիԲիԷյնեթ համակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տվյալ որոշումն անմիջապես հրապարակում է ինտերնետում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում», և 4 օրվա ընթացքում` մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով: