Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ...

 

 

040.0935.250808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 935-Ն

 

«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1014-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Իրավական ակտերի մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի կազմից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող` 2886.05 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 19053914 դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (բացառությամբ հանրակացարանային մասնաշենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի) (այսուհետ` գույք)` իրաքահայ փախստականներին անհատույց օգտագործման տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք ներդնել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի ներդրման մասին պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո ապահովել ընկերության կանոնադրական կապիտալում համապատասխան փոփոխության կատարումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

i

5. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 1014-Ն որոշման 2-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2008
N 935-Ն
Որոշում