050.0052.110308
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 03 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008075
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2008 թվականի թիվ 52-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը հաստատելու մասին» թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում (այսուհետ` կանոնակարգ 11) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1.1. Կանոնակարգ 11-ի 8-րդ կանոնի 8.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «8.2. Բորսան պարտավոր է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 15:30-ը Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժին ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվություն (հավելված 5, ձև 1): Ձև 1 հաշվետվության մեջ պետք է լրացվեն հաշվետու օրվա ժամը 10:00-ից մինչև նույն օրվա ժամը 15:10-ը սակարկությունների ընթացքում իրականացված արտարժույթի առուվաճառքի գործառնությունները: Նշված ժամից հետո իրականացված սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հաջորդ օրը ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժնի կողմից բորսային ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որոնց փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:»:
i
1.2. Կանոնակարգ 11-ի հավելված 5-ի «Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ` «Գործարքի տեսակը» և «Ժամկետայնությունը» սյունակներով
(հավելված 5-ը նոր խմբագրությամբ կցվում է):
1.3. Կանոնակարգ 11-ի հավելված 5-ի լրացման պարզաբանումներում ««Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակում լրացվում է սփոթ, ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ և միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործարքների տեսակները և դրանց իրականացման ժամկետը» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
««Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երկու պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1թ/1թ», որտեղ «թ» տառը նշանակում է, որ պարամետրերը լրացվում են թվային եղանակով:
Առաջին պարամետրը ցուցադրում է գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները` «1» - Սփոթ տեսակի գործառնություններ, «2» - Սվոփ տեսակի գործառնություններ (արժութային սվոփ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն):
Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար (ինչպես նաև չլրացնելու դեպքում), «2» - ոչ ռեզիդենտների համար: Սույն հաշվետվության իմաստով, անձի ռեզիդենտայնությունը որոշվում է գրանցման վայրով:
Օրինակ` 2/2 ոչ ռեզիդենտի հետ իրականացված սվոփ տիպի գործարք:»:
Չորրորդ պարբերությունից հետո, լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`
«Ժամկետայնությունը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի ժամկետայնությունը` օրերով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված 5
Ձև 1
(օրական)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվետու ժամանակաշրջան
(Բորսայի անվանումը) օր ամիս տարի
._______________________________________________________________________
|N|Գործարքին |Արտարժույթի|Գործարքի|Ժամկետայ-|Գործարքի կողմ հանդիսացող |
| |տրված | կոդը |տեսակը |նությունը|առևտրի մասնակցի անվանումը|
| |հերթական | | | |__________________________|
| |տարբերակիչ| | | |գնորդ | վաճառող |
| |համարը | | | | | |
|_|__________|___________|________|_________|______|___________________|
|1| | | | | | |
|_|__________|___________|________|_________|______|___________________|
|2| | | | | | |
|_|__________|___________|________|_________|______|___________________|
|3| | | | | | |
|_|__________|___________|________|_________|______|___________________|
|4| | | | | | |
|_|__________|___________|________|_________|______|___________________|
|5| | | | | | |
|_|__________|___________|________|_________|______|___________________|
|6| | | | | | |
._______________________________________________________________________
._____________________________________________.
|Գործարքի |Գործարքի |Գործարքի |Գործարքի |
|առարկա |ընդհանուր|առարկա |ընդհանուր|
|արտարժույթի |գումարը |արտարժույթի|գումարը |
|քանակը (լոտը)|(արտար- |գինը |(ՀՀ դրամ)|
| |ժույթ) | | |
|_____________|_________|___________|_________|
|_____________|_________|___________|_________|
|_____________|_________|___________|_________|
|_____________|_________|___________|_________|
|_____________|_________|___________|_________|
._____________________________________________.
Բորսայի գործադիր մարմնի ղեկավար______________________
(ստորագրություն)
Կ.Տ.
____________________
(ամսաթիվ)
1. Ձև 1 հաշվետվությունը լրացվում է Բորսայի կողմից ամենօրյա պարբերականությամբ:
2. «Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է առևտրային համակարգի կողմից տրվող հերթական տարբերակիչ համարը:
3. «Արտարժույթի կոդը» սյունակում լրացվում է գործարքի առարկա արտարժույթի ISO կոդը (օրինակ` ԱՄՆ դոլար` USD, եվրո` EUR և այլն):
4. «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երկու պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1թ/1թ», որտեղ «թ» տառը նշանակում է, որ պարամետրերը լրացվում են թվային եղանակով:
Առաջին պարամետրը ցուցադրում է գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները` «1» - Սփոթ տեսակի գործառնություններ, «2» - Սվոփ տեսակի գործառնություններ (արժութային սվոփ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն):
Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար (ինչպես նաև չլրացնելու դեպքում), «2» - ոչ ռեզիդենտների համար: Սույն հաշվետվության իմաստով, անձի ռեզիդենտայնությունը որոշվում է գրանցման վայրով:
Օրինակ` 2/2 ոչ ռեզիդենտի հետ իրականացված սվոփ տիպի գործարք:
5. «Ժամկետայնությունը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի ժամկետայնությունը` օրերով:
6. «Գործարքի կողմ հանդիսացող առևտրի մասնակցի անվանումը» սյունակում լրացվում է արտարժույթի գործարք իրականացնող համապատասխան կողմի անվանումը:
7. «Գործարքի առարկա արտարժույթի քանակը (լոտը)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի լոտերի քանակը:
8. «Գործարքի ընդհանուր գումարը (արտարժույթ)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի ընդհանուր ծավալը:
9. «Գործարքի առարկա արտարժույթի գինը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի փոխարժեքը` արտահայտված ՀՀ դրամով:
10. «Գործարքի ընդհանուր գումարը (ՀՀ դրամ)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի ընդհանուր ծավալը` արտահայտված ՀՀ դրամով: