050.0051.110308
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
11 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008074
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2008 թվականի թիվ 51-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1.1 Կանոնակարգ 15-ի 4-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժնի կողմից վարկային կազմակերպություններին ուղարկված պաշտպանված ֆայլերով, որոնց փոփոխումն արգելվում է:»:
i
1.2 Կանոնակարգ 15-ի 16-րդ կետի 6-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
««Շահաբաժիններ» հոդվածների «Ակտիվ» մասում լրացվում են տարեսկզբից աճողական տվյալներ հայտարարված (ստացվելիք) շահաբաժինների, իսկ «Պասիվ» մասում` հայտարարված (վճարվելիք) շահաբաժինների վերաբերյալ:»:
1.3 Կանոնակարգ 15-ի 16-րդ կետի 21-րդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
««Այլ գործառնություններ» հոդվածի մեջ ներառվում են նաև անդամավճարները, ֆինանսական ածանցյալները և նմանատիպ վճարները ոչ ռեզիդենտ կազմակերպություններին:»:
i
1.4 Կանոնակարգ 15-ի 4-րդ գլխի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«21. Հաշվետվությունները Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժին են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում: Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվությունը ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա վարկային կազմակերպությունը ներկայացնում է գրություն` նշելով չներկայացվող ձևերը»:
i
1.5 Կանոնակարգ 15-ի 5-րդ գլխի 31-րդ կետում «դրամավարկային քաղաքականության վարչություն» բառերը փոխարինել «վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան
2008 թ. փետրվարի 27
Երևան