030.0159.160608
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆՀ-114-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության մասին» ՆՀ-114-Ն հրամանագրի 1-ին կետի`
1) «ա» ենթակետով հաստատված կանոնադրության`
i
ա. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«14. Պահպանության ծառայության պետն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:
Պահպանության ծառայության պետի առաջին տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը:
Պահպանության ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը` պահպանության ծառայության պետի ներկայացմամբ:»,
i
բ. 19-րդ կետում «գիտությամբ`» բառից հետո լրացնել «նրան փոխարինում է պետի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում`» բառերը.
i
2) «բ» ենթակետով հաստատված կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի (գաղտնի):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
16 հունիսի 2008 թվականի
ՆՀ-159-Ն