Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ, ՍՈՒԲՅԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ, ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱԶՄԻ ...

24.07.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.04.2008  -ից մինչեւ   24.07.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 20.07.2021 թիվ 166-Ն որոշում)

i

604.0015.310308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60408099

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2008 թվականի թիվ 15-Ն

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ, ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ԾԱՎԱԼԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.

1. Հաստատել ապրանքային շուկայի սահմանների, սուբյեկտների կազմի և ծավալի որոշման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թվականի մարտի 4-ի «Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգը» և «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական

հանձնաժողովի

2008 թվականի մարտի 19-ի

թիվ 15-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ, ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ԾԱՎԱԼԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ապրանքային շուկայի սահմանների, դրա սուբյեկտների կազմի և ծավալի որոշման կարգը:

2. Ապրանքային շուկայի բնութագրիչները (ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմանները, շուկայի սուբյեկտների կազմը և ծավալը) որոշվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տվյալ շուկայի ուսումնասիրությանը նախորդող որոշակի ժամանակահատվածի տվյալների հիման վրա:

3. Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանի որոշման համար ընտրվում է ուսումնասիրվող ապրանքը, բացահայտվում են դրա սպառողական հատկությունները (գործածության նշանակությունը, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշները), որոնց հիման վրա որոշվում են փոխադարձ փոխարինելի ապրանքները (եթե դրանք առկա են):

4. Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանի որոշման համար Հանձնաժողովը կարող է հիմք ընդունել ուսումնասիրվող ապրանքի պատկանելիությունր դասակարգման որևէ խմբի` ԱՏԳԱԱ-ին (արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկին), ԱԴԳՏ-ին (արտադրանքի դասակարգմանն ըստ գործունեության տեսակների) կամ այլ խմբի:

5. Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը որոշվում է` հաշվի առնելով որոշակի աշխարհագրական տարածքում գնորդի համար տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ձեռքբերման տնտեսական հնարավորությունն ու նպատակահարմարությունը:

6. Ապրանքային շուկայի սուբյեկտների` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնող(ներ)ի (վաճառող(ներ), մատակարար(ներ), օտարող(ներ), մատուցող(ներ), կատարող(ներ)) և ձեռքբերող(ներ)ի (գնորդ(ներ), ստացող(ներ), ընդունող(ներ), սպառող(ներ)) կազմը, ապրանքային շուկայի ծավալը, ինչպես նաև ապրանքային շուկայի ծավալում ապրանքային շուկայի սուբյեկտների կողմից ապրանքների իրացման (ձեռքբերման) ծավալը որոշվում են պետական մարմինների և (կամ) տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողով ներկայացված և (կամ) Հանձնաժողովի կողմից իրականացված հետազոտությունների, ստուգումների, ուսումնասիրությունների և (կամ) դիտանցումների արդյունքում ձեռք բերված և (կամ) Հանձնաժողովի տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա:

7. Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման (ձեռքբերման) ընդհանուր ծավալը (ապրանքային շուկայի ծավալը) ապրանքային շուկայի սուբյեկտների կողմից այդ ապրանքների իրացման (ձեռքբերման) ծավալների գումարն է:

8. Ապրանքային շուկայի ծավալը, որպես կանոն, որոշվում է բնեղեն արտահայտությամբ, եթե շուկայի ապրանքատեսակային սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման (ձեռքբերման) ընդհանուր ծավալը հնարավոր է հաշվարկել չափման միևնույն միավորի (օրինակ` կիլոգրամ, հատ, մետր և այլն) միջոցով: Այլ դեպքերում կամ ելնելով տվյալ ապրանքային շուկայի առանձնահատկություններից, ապրանքային շուկայի ծավալը կարող է որոշվել արժեքային (դրամական) արտահայտությամբ:

9. Ապրանքային շուկայի ծավալը որոշվում է սուբյեկտների կողմից տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների` այդ շուկայում առաջին անգամ իրացման (ձեռքբերման) ծավալների հաշվարկման հիման վրա:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
19.03.2008
N 15-Ն
Որոշում