Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐ ...

 

 

603.0019.271207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60307475

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2007 թվականի թիվ 19-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ե) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի մարտի 14-ի «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» հաստատելու մասին թիվ 05-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

որոշմամբ հաստատված «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հավելված 1

 

ՀՐԱՀԱՆԳ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը սահմանում է անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001թ. «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է, որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը:

Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: Կետ 6-ում նշված գործունեության տեսակները լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից` քննարկելով հարցաթերթի ներկայացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:

Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցե(ներ)ով և սահմանված ժամկետում:

 

2. Լրացման կարգը

 

Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող անհատ ձեռնարկատիրոջ համաձայնության դեպքում, որի համար 3-ից 9 կետերի դիմաց (____) -ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:

Հարցաթերթի կետ 1-ը` «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 2-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:

3-րդ` «անհատ ձեռնարկատերի անունը, ազգանունը», 4-րդ` «անհատ ձեռնարկատերի պետական գրանցման վայրը (հասցեն)» կետերը լրացվում են անհատ ձեռնարկատերին տրված վկայականի հիման վրա:

5-րդ` «Անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայրը (հասցեն)» կետը լրացվում է, եթե պետական գրանցման հասցեն չի համընկնում գործունեության իրականացման հասցեի հետ:

6-րդ` «հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և՛ հիմնական, և՛ ոչ հիմնական) տեսակները` ըստ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է անհատ ձեռնարկատերի կողմից` քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:

7-րդ` «արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի կետ 6-ում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:

8-րդ կետում լրացվում է աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա համար:

Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 6-րդ (ինչպես նաև 7-րդ) կետում նշված գործունեության տեսակների (հասույթների) հաջորդականությանը:

9-րդ` «անհատ ձեռնարկատերը ներկայումս (հարցաթերթի լրացման պահին) գործում է, թե ոչ» կետում կատարել նշում (v) «Այո» կամ «Ոչ»:

Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:

10-րդ` «անհատ ձեռնարկատեր» կետը ստորագրվում է անհատ ձեռնարկատերի կողմից:

11-րդ կետում նշվում է հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:

 

Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին 524245 հեռախոսահամարով:

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ)

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ                ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹ (տարեկան)

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ                        20 ___  թվականի արդյունքներով

 

.________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական  |

|խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան     |

|ծրագրի», «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի    |

|վարման» կարգի և  «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի      |

|________________________________________________________________________|

|«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի       |Հաստատված է`            |

|Հանրապետության օրենքի 14 հոդվածի համաձայն      |Հայաստանի Հանրապետության|

|«Վիճակագրական տվյալները համարվում են գաղտնի    |վիճակագրության պետական  |

|(այսուհետ` վիճակագրական գաղտնիք)... Տվյալները, |խորհրդի 2007 թ.         |

|որոնք հասանելի են հանրությանը այլ աղբյուրներից,|նոյեմբերի 23-ի          |

|վիճակագրական գաղտնիք չեն համարվում...          |թիվ 19-Ն որոշմամբ       |

|Վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները առանց  |                        |

|դրանք ներկայացնողի համաձայնության, հրապարակման |Ներկայացվում է`         |

|կամ այլ ձևով  տարածման ենթակա չեն...           |Հայաստանի Հանրապետության|

|Տեղեկությունների ներկայացման կամ այլ ձևով      |Ազգային վիճակագրական    |

|չտարածման դրույթը չի գործում այն դեպքում, երբ  |ծառայության մարզային    |

|դրանք հանդիսանում են բնական կամ այլ            |գործակալությանը         |

|մենաշնորհային գործունեությունն արտացոլող       |                        |

|տեղեկություններ...»:                           |                        |

|                                               |                        |

|Պետական վիճակագրական դիտարկումների համար       |Ներկայացնում են`        |

|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը        |անհատ ձեռնարկատերերը    |

|սահմանված ժամկետում չներկայացնելը կամ սահմանված|                        |

|կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց|Ներկայացման ժամկետը`    |

|ոչ ամբողջական արտացոլում և  աղավաղումներ)      |մինչև  հաշվետու տարվան  |

|ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ      |հաջորդող մայիսի 1-ը:    |

|տրամադրողների համար առաջացնում է               |                        |

|պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված   |                        |

|կարգով:                                        |                        |

.________________________________________________________________________.

 

1. Պետական ռեգիստրում գրանցման համարը                 ._____. ._________.

   (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)           ._____. ._________.

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ութանիշ թիվ)          ._______________.

   (լրացվում է համաձայն հարկային պետական                ._______________.

ծառայության կողմից տրված վկայականի)

 

Եթե համաձայն եք, որ այլ մարմինների կամ երրորդ անձանց հարցման դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվեն հաջորդ 3-րդ 9 կետերի տվյալները, ապա այստեղ (__) նշեք «ԱՅՈ»: Եթե համաձայն եք միայն որոշ ցուցանիշների տրամադրման հետ, ապա «ԱՅՈ», նշումը կատարեք համապատասխան կետի դիմաց:

 

3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

_______________________________________________________________________

 

4. Անհատ ձեռնարկատերի պետական գրանցման վայրը (հասցեն)              (___)

 

4.1. մարզը     _____________ ծածկագիրը*                            .___.

.___.

4.2. համայնքը  _____________ ծածկագիրը*                          ._____.

._____.

4.3. բնակավայրը _____________

 

4.4. փողոցը, շենքը, բնակարանը _____________ փոստային դասիչը  /_/_/_/_/ 4.5. հեռախոս(ներ)ը ____________

 

5. Անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայրը (հասցեն)     (___)

 

5.1. մարզը     _____________ ծածկագիրը*                             .___.

.___.

5.2. համայնքը  _____________ ծածկագիրը*                           ._____.

._____.

5.3. բնակավայրը _____________

 

5.4. փողոցը, շենքը, բնակարանը _____________ փոստային դասիչը  /_/_/_/_/ 5.5. հեռախոս(ներ)ը ____________

 

5. Հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակ(ներ)ը           (___)

 

6.1. ____________________           ծածկագիրը*                ._________.

._________.

6.2. ____________________           ծածկագիրը*                ._________.

._________.

6.3. ____________________           ծածկագիրը*                ._________.

._________.

.________________________________________________________________________.

|7. Արտադրանքի, ապրանքների,          |8. Աշխատողների թվաքանակը ըստ կետ   |

|աշխատանքների, ծառայությունների      |6-ում նշված գործունեության         |

|իրացումից ստացված հասույթը          |տեսակների**                        |

|(առանց ավելացված արժեքի և  ակցիզային|                                   |

|հարկերի)` ըստ կետ 6-ում նշված       |                                   |

|գործունեության տեսակների**     (___)|                              (___)|

|                                    |                                   |

|7.1. ------------------- հազար դրամ | 8.1. ------------------------ մարդ|

|7.2. ------------------- հազար դրամ | 8.2. ------------------------ մարդ|

|7.3. ------------------- հազար դրամ | 8.3. ------------------------ մարդ|

|7.4. ընդամենը ---------- հազար դրամ | 8.4. ընդամենը --------------- մարդ|

.________________________________________________________________________.

 

9. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վայրը                       (___)

(եթե չի համընկնում բնակության վայրի հետ)

 

մարզը     _____________ ծածկագիրը*                                  .___.

.___.

համայնքը  _____________ ծածկագիրը*                                ._____.

._____.

բնակավայրը _____________ փոստային դասիչը /__/__/__/__/__/__/

 

փողոցը, շենքը, բնակարանը ___________________ հեռախոս(ներ)ը ______________

 

9. Անհատ ձեռնարկատերը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ո՞չ

(կատարել նշում (v))

 

9.1 .__________. 9.2 .____________.

| ԱՅՈ |    |      |  ՈՉ   |    |

.__________.      .____________.

10. Անհատ ձեռնարկատեր` ______________________ /ստորագրություն/ 11. Լրացման ամսաթիվը ________________

 

*  Ծածկագրերը լրացվում եմ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մասնագետների կողմից` քննարկելով անհատ ձեռնարկատերի հետ

** Աշխատողների թվաքանակի և հասույթի` ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք տալ Ձեր մոտավոր գնահատականները

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
23.11.2007
N 19-Ն
Որոշում