040.0205.260398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 1998 թվականի թիվ 205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 149 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Համայնքների տնտեսություններին և բնակչությանը տարերային աղետների հետևանքով հասցված նյութական վնասի դիմաց միանվագ օգնություն ցույց տալու մասին» թիվ 149 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ`
որոշման 1-ին կետի «դ» ենթակետում «99,9» և «84,8» թվերը համապատասխանաբար փոխարինել «109,9» և «94,8» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 26-ից: