Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ ...

 

 

050.0316.301107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         11           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007420

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2007 թվականի թիվ 316-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) կանոնակարգ 2-ի 41-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի Ն31 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների` մինչև մարումը ընկած ժամկետները:».

i

2) կանոնակարգ 2-ի 43-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի Ն32 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների` մինչև մարումը ընկած ժամկետները:».

i

3) կանոնակարգ 2-ի 45-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի Ն41 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների` մինչև մարումը ընկած ժամկետները:».

4) կանոնակարգ 2-ի 46-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի Ն42 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների` մինչև մարումը ընկած ժամկետները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.10.2007
N 316-Ն
Որոշում