040.0158.090398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» մարտի 1998թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 1998 թվականի թիվ 158
i
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և հաստատել աղետի գոտում անհատական բնակարանային շինարարության համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական աջակցության միջոցների բաշխումն ըստ մարզերի (կցվում է):
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետների հետ համատեղ անհատական բնակարանային շինարարության համար նախատեսված պետական աջակցության միջոցները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 331 որոշմանը համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 158 ՈՐՈՇՄԱՄԲ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ
_________________________________________________________________________
N/N Ա ն վ ա ն ու մ ը Գումարի չափը
ը/կ (մլն. դրամ)
_________________________________________________________________________
1. Աղետի գոտում կապիտալ շինարարության գծով
նախատեսված անհատական բնակարանային
շինարարության պետական աջակցություն * 236
այդ թվում`
Շիրակի մարզ 80
Լոռու մարզ 60
Տավուշի մարզ 60
2. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից
ստացված միջոցների հաշվին 1988 թվականի երկրաշարժի
գոտում անհատական բնակարանային շինարարության
շինարարության պետական աջակցություն 300
այդ թվում`
Շիրակի մարզ 120
Լոռու մարզ 90
Տավուշի մարզ 90
_________________________________________________________________________
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 536
------------------------
* 36 մլն. դրամ նախատեսվում է հատկացնել 1997 թվականին Գյումրիի
քաղաքային նախատեսված, բայց չտրամադրված վարկի դիմաց: