(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենքով)
010.0245.191107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) վերնագրի, նախաբանի, 5-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և 6-րդ հոդվածի 8-րդ մասի յոթերորդ պարբերության 2-րդ մասի «ա» ենթակետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով, իսկ օրենքի նախաբանը «սոցիալական վճարներ» բառերից առաջ լրացնել «նաև» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 6-րդ մասի, 5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 4-րդ մասի երկրորդ պարբերության, 6-րդ մասի չորրորդ պարբերության և 8-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածի «առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող» բառերը փոխարինել «հարկային կամ այլ պարտադիր վճարների պարտավորությունների դիմաց կամ վերադարձվում են վճարողին» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը:
i
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
19 նոյեմբերի 2007 թվականի
ՀՕ-245-Ն