Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2008  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 09.07.12 թիվ 17-Ն որոշում)

i

603.0016.101007

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         10           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60307351

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2007 թվականի N 16-Ն

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև թիվ 1-ԱՎԻԱ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը»` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 1-ԱՎԻԱ (ամսական) «Օդային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 36-Ն որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2007թ. սեպտեմբերի 14-ի

թիվ 16-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունում արտացոլվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներին վերաբերող ցուցանիշները:

1. «Առաքվել են բեռներ և փոստ-ընդամենը» (տող 110), «Ներկրվել են բեռներ և փոստ-ընդամենը» (տող 120) արտացոլվում են հանրապետությունից առաքված և հանրապետություն ներկրված բեռները (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով փոխադրված բեռների և փոստի քանակը), արտահայտված տոննաներով:

2. «Հայաստանյան շարժակազմով» տողեր (տողեր 111 և 121) ներառվում է միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով առաքված և ներկրված բեռների և փոստի քանակը:

3. «Մեկնել են ուղևորներ-ընդամենը» (տող 130) ցուցանիշը ներկայացնում է հանրապետությունից մեկնած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով մեկնած ուղևորները):

4. «Հայաստանյան շարժակազմով» տողեր (տողեր 131 և 141) ներառվում են միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակները:

5. «Ժամանել են ուղևորներ - ընդամենը» (տող 140) ցուցանիշը ներկայացնում է հանրապետություն ժամանած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով ժամանած ուղևորները):

6. «ՈՒղևորաշրջանառությունը» (տող 150) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

7. «Բեռնաշրջանառությունը» (տող 160) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

8. «Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը» (տող 170) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների, ուղեբեռների ծավալի, ուղևորների թվաքանակի (վերածած կգ-ի` 1 ուղևորը 90 կգ) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

9. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը» (տող 180) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, որը ներկայացնում է բեռնափոխադրումներից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:

10. «ՈՒղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 190) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:

11. «Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 200) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:

12. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 220) լրացվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը, ներառյալ տոն և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի            |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի      |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ   |

|11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության   |

|պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների  |

|վարման և  դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 |

|որոշմամբ հաստատված կարգի                                                 |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|     Ներկայացվում է     |      Ներկայացնում է       |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|Ազգային վիճակագրական    |Հայաստանի Հանրապետության   |մինչև  հաշվետու     |

|ծառայություն            |կառավարությանն առընթեր     |ժամանակաշրջանին     |

|                        |քաղաքացիական ավիացիայի     |հաջորդող ամսվա 10-ը |

|                        |գլխավոր վարչությունը       |                    |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Ով է ներկայացնում _________________________________ |      ՁԵՎ ԹԻՎ       |

|                           (անվանումը)              |      1-ԱՎԻԱ        |

|Գտնվելու վայրը ____________________________________ |     (ամսական)      |

|                                                    |   «Հաստատված է»    |

|____________________________________ I_I_I_I_I_I_I  |     Հայաստանի      |

|                                    (փոստային դասիչ)|   Հանրապետության   |

|                                                    |   վիճակագրության   |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը                  |   պետական խորհրդի  |

|                             I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I|2007 թ. սեպտեմբերի  |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը           |    14-ի թիվ 16-Ն   |

|                                   I_I_I_I_I_I_I_I_I|      որոշմամբ      |

|Հարկ վճարողի հաշվառման համարը      I_I_I_I_I_I_I_I_I|____________________|

|                                                    |____________________|

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|      Չլրացնել      |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |____________________|

|Հանրապետության արդարադատության նախարարության        |                    |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |ՏԳՏԴ I_I_I_I_I_I    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |                    |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

200_ թ._________________ ամսվա համար

 

._________________________________________________________________________.

|      Ցուցանիշի անվանումը      |Տողի|Չափի   |  Հաշվետու  |Աճողական թվերով|

|                               |հա- |միավորը|   ամիսը    |               |

|                               |մարը|       |____________|_______________|

|                               |    |       |ընթա-|նախորդ|հաշվե-|նախորդ  |

|                               |    |       |ցիկ  |տարվա |տու   |տարվա   |

|                               |    |       |տարվա|      |տարվա |համապա- |

|                               |    |       |     |      |սկզբից|տասխան  |

|                               |    |       |     |      |      |ժամանա- |

|                               |    |       |     |      |      |կաշրջանի|

|                               |    |       |     |      |      |համար   |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|               Ա               |  Բ |   Գ   |  1  |  2   |   3  |    4   |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|Առաքվել են բեռներ և  փոստ -    | 110| տոննա |     |      |      |        |

|ընդամենը                       |    |       |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|այդ թվում` հայաստանյան         | 111|  «-»  |     |      |      |        |

|շարժակազմով                    |    |       |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|Ներկրվել են բեռներ և  փոստ -   | 120|  «-»  |     |      |      |        |

|ընդամենը                       |    |       |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|այդ թվում` հայաստանյան         | 121|  «-»  |     |      |      |        |

|շարժակազմով                    |    |       |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|Մեկնել են ուղևորներ  -         | 130| հազար |     |      |      |        |

|ընդամենը                       |    | մարդ  |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|այդ թվում` հայաստանյան         | 131|  «-»  |     |      |      |        |

|շարժակազմով                    |    |       |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|Ժամանել են ուղևորներ  -        | 140|  «-»  |     |      |      |        |

|ընդամենը                       |    |       |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|այդ թվում` հայաստանյան         | 141| հազար |     |      |      |        |

|շարժակազմով                    |    | մարդ  |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|ՈՒղևորաշրջանառությունը         | 150|միլիոն |     |      |      |        |

|                               |    |ուղևոր |     |      |      |        |

|                               |    |- կմ   |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|Բեռնաշրջանառությունը           | 160|միլիոն |     |      |      |        |

|                               |    |տոննա  |     |      |      |        |

|                               |    |- կմ   |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|Ավիափոխադրումների ընդհանուր    | 170|  «-»  |     |      |      |        |

|ծավալը                         |    |       |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|Բեռնափոխադրումներից ստացված    | 180| հազար |     |      |      |        |

|հասույթը (առանց ավելացված      |    | դրամ  |     |      |      |        |

|արժեքի հարկի) - ընդամենը       |    |       |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|ՈՒղևորափոխադրումներից  ստացված | 190|  «-»  |     |      |      |        |

|հասույթը (առանց ավելացված      |    |       |     |      |      |        |

|արժեքի հարկի) - ընդամենը       |    |       |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|Օժանդակ և  լրացուցիչ օդային    |200 |  «-»  |     |      |      |        |

|տրանսպորտի գործունեությունից   |    |       |     |      |      |        |

|ստացված հասույթը (առանց        |    |       |     |      |      |        |

|ավելացված արժեքի հարկի) -      |    |       |     |      |      |        |

|ընդամենը                       |    |       |     |      |      |        |

|_______________________________|____|_______|_____|______|______|________|

|Աշխատողների միջին ցուցակային   | 210| մարդ  |     |      |      |        |

|թվաքանակը                      |    |       |     |      |      |        |

._________________________________________________________________________.

 

110, 120, 130, 140 տողերը լրացվում են բոլոր փոխադրումների համար` ներառյալ այլ երկրների կողմից կատարվող:

 

    Ղեկավար            _____________________     _______________________

                         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

    Լրացնող            _____________________     ________________________

    (գլխավոր հաշվապահ    (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված

անձ)

                       _____________________     «___»___________200__թ.

                        (Հեռախոսահամարներ)         (լրացման ամսաթիվ)

 

Էլեկտրոնային փոստ _______________@________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
14.09.2007
N 16-Ն
Որոշում