Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...

01.01.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.2007  -ից մինչեւ   01.01.2010  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.10` 02.10.09 թիվ 24-Ն որոշում)

i

603.0007.080607

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         06           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60307237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2007 թվականի N 07-Ն

 

«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին» ձև թիվ 12-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին» ձև թիվ 12-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

18 մայիսի 2007թ.

թիվ 07-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման կապի ծառայություններից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու (սյունակ 1) և նախորդ տարվա (սյունակ 2) համապատասխան ժամանակաշրջանների համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-130 տողերում):

1) 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

2) 120 տողում արտացոլվում են 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները: «Կապի ծառայություններից ստացված եկամուտները» ցուցանիշը ներկայացնում է փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության (հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայությունների) ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը: 120.1 տողով առանձնացվում են բնակչությանը մատուցած ծառայություններից ստացված եկամուտները:

3) 130 տողում արտացոլվում են 110 տողից այլ գործունեությունից ստացված եկամուտները:

4) 140 տողում արտացոլվում են մատուցված կապի ծառայությունների դիմաց փաստացի վճարումները` 140.1 տողով առանձնացնելով բնակչությանը մատուցած ծառայություններից ստացված փաստացի վճարները:

5) 150 տողում արտացոլվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

2. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

3. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

4. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն աճողական կարգով հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանի ամիսների միջին ցուցակային թվաքանակների հանրագումարը բաժանելով հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի     |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |

|_________________________________________________________________________|

|          ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ            |

|                        ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ                          |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում են       |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|Ազգային վիճակագրական    |Կապի ծառայություններ       |մինչև  հաշվետու     |

|ծառայություն            |մատուցող                   |ժամանակաշրջանին     |

|Ազգային վիճակագրական    |կազմակերպությունները և     |հաջորդող ամսվա 10-ը |

|ծառայության մարզային    |անհատ ձեռնարկատերերը       |                    |

|գործակալություն         |                           |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |

|Ով է ներկայացնում _________________________________ |      12-ԿԱՊ        |

|                           (անվանումը)              |     (ամսական)      |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |                    |

|                                                    |                    |

|___________________________________________________ |   «Հաստատված է»    |

|                                                    |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ____________________________________ |   Հանրապետության   |

|                                                    |   վիճակագրության   |

|____________________________________  I_I_I_I_I_I_I |  պետական խորհրդի   |

|                                    (փոստային դասիչ)|  18 մայիսի 2007թ.  |

|Մարզը ____________________ Համայնքը _______________ | թիվ 07-Ն որոշմամբ  |

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|համարը                                              |                    |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)   I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|ծածկագիրը                                           |____________________|

|                                                    |     Չլրացնել       |

|Հարկ վճարողի հաշվառման համարը     I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ   I_I_I_I_I_I  |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը        I_I_I  |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը   I_I_I_I  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հունվար - _______________ 200 _ թ.

(տարեսկզբից աճողական կարգով)

 

.________________________________________________________________________.

|                                     |      |  Հաշվետու   |Նախորդ տարվա |

|                                     |      |  ժամանակա-  |համապատասխան |

|                                     |      |  շրջանում   |  ժամանակա-  |

|                                     |      |             |  շրջանում   |

|_____________________________________|______|_____________|_____________|

|                 Ա                   |   Բ  |     1       |      2      |

|_____________________________________|______|_____________|_____________|

|Եկամուտներ, ընդամենը (առանց          |  110 |             |             |

|ավելացված արժեքի հարկի), (120 և  130 |      |             |             |

|տողերի հանրագումարը) հազար դրամ      |      |             |             |

|_____________________________________|______|_____________|_____________|

|110 տողից` կապի ծառայություններից    |  120 |             |             |

|ստացված եկամուտները, ընդամենը (առանց |      |             |             |

|ավելացված արժեքի հարկի), հազար դրամ  |      |             |             |

|_____________________________________|______|_____________|_____________|

|  դրանից` բնակչությունից, հազար դրամ | 120.1|             |             |

|_____________________________________|______|_____________|_____________|

|110 տողից` այլ գործունեությունից     |  130 |             |             |

|ստացված եկամուտները                  |      |             |             |

|_____________________________________|______|_____________|_____________|

|Կապի ծառայություններից փաստացի       |  140 |             |             |

|վճարումներ, ընդամենը (առանց          |      |             |             |

|ավելացված արժեքի հարկի), հազար դրամ  |      |             |             |

|_____________________________________|______|_____________|_____________|

|  դրանից` բնակչությունից, հազար դրամ | 140.1|             |             |

|_____________________________________|______|_____________|_____________|

|Աշխատողների միջին ցուցակային         |  150 |             |             |

|թվաքանակը, մարդ                      |      |             |             |

.________________________________________________________________________.

 

Ղեկավար                _____________________     _______________________

                         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր       _____________________     ________________________

հաշվապահ կամ այլ         (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)

լիազորված անձ)

                       _____________________     «___»___________200__թ.

                       (Հեռախոսահամար (ներ))        (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________@________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
18.05.2007
N 07-Ն
Որոշում