040.0599.040607
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մայիսի 2007 թվականի N 599-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման վերնագրում, որոշման մեջ ու որոշման հավելվածներում «Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «որակի տեսչություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
i
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի որակի տեսչության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ստեղծել շուկայի մոնիտորինգի, վերլուծության և տեղեկատվության բաժին.
2) հաշվառման ամփոփ բաժինը վերանվանել ծրագրավորման և հաշվառման ամփոփ բաժին.
3) միավորել արտադրանքի, ծառայությունների և չափագիտական վերահսկողության բաժինը և Երևանի քաղաքային վերահսկողության բաժինը` ստեղծելով տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների վերահսկողության բաժին ու չափագիտական նորմերի և կանոնների վերահսկողության բաժին.
4) ստեղծել նավթամթերքի փորձարկումների բաժին:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի մայիսի 10-ի
N 599-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի ապրիլի 23-ի
N 524-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՈՐԱԿԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Իրավաբանական բաժին
Ծրագրավորման և հաշվառման ամփոփ բաժին Շուկայի մոնիտորինգի, վերլուծության և տեղեկատվության բաժին Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների վերահսկողության բաժին Չափագիտական նորմերի և կանոնների վերահսկողության բաժին Նավթամթերքի փորձարկումների բաժին»: