603.0006.110407
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 04 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60307175
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 մարտի 2007 թվականի N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 7-ի «Առևտրի շրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-Առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 21- Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1. Որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշման 1-ին կետով հաստատված հրահանգի (այսուհետ` հրահանգ) վերնագրից և հրահանգի 1.1 կետից, «Առևտրի շրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-Առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևից հանել «ծավալ» բառը` համապատասխան հոլովաձևերով:
2. Հրահանգի 2-րդ` «Հիմնական հասկացություններ» բաժնի 2.3 կետում «երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի կամ մասնագիտական (վերամշակում և հետագա վաճառք) օգտագործման նպատակով» բառերը փոխարինել «երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով» բառերով:
3. Հրահանգի 3-րդ` «Լրացման կարգը» բաժնի.
ա) 3.1 կետում «(ընդունված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 24.07.2001թ. 58 որոշմամբ և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 14.11.2001թ. թիվ 19 տեղեկագրում)» բառերը փոխարինել «(հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 231-Ն հրամանով և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 301 տեղեկագրում)» բառերով:
բ) 3.2, 3.3 և 3.5 կետերում նշված «վաճառքի ծավալները» բառերը փոխարինել «վաճառքը» բառով:
գ) 3.6 կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Ցուցանիշը ներառում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված մեծածախ առևտուրը»: