Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ ...

 

040.0063.060298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 1998 թվականի թիվ 63

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 568 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտների հաստատման մասին» թիվ 568 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը

ա) որոշմամբ հաստատված ստանդարտներից հանել 6-րդ կետը

i

բ) ստանդարտները լրացնել հետևյալ լրացնել բովանդակությամբ նոր III բաժնով.

 

«III. Արժեթղթերի պատրաստմանը ներկայացվող պահանջները

-----------------------------------------------

 

15. Արժեթղթերի ձևաթղթերի (բլանկներ) պատրաստման համար օգտագործվող

թուղթը

 

Արժեթղթերի ձևաթղթերը պետք է պատրաստված լինեն 80-120 գ/մ քառ. զանգված ունեցող թղթից, ունենան ջրանիշ և A4 կամ A5 չափսեր:

Արժեկտրոնային արժեթղթերի ձևաթղթերը պետք է ունենան A4 + A5 կամ A4 + 1/2A44 կամ A5 + 1/2A5 չափերը:

Թղթի բաղադրությունը (կազմը) պետք է պարունակի բամբակյա և (կամ) վուշե թելիկներ, որոնց քանակը կախված է արժեթղթերի շրջանառության մեջ գտնվելու ժամկետից:

Մեկ տարուց պակաս գործողության ժամկետ ունեցող արժեթղթերը պետք է պարունակեն 10-25 տոկոս բամբակյա և (կամ) վուշե թելիկներ, իսկ մեկ տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող արժեթղթերը` 25-50 տոկոս բամբակյա և (կամ) վուշե թելիկներ:

 

16. Արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման համար օգտագործվող ներկերը

 

Արժեթղթերի ձևաթղթերը պետք է տպագրվեն պոլիգրաֆիական ներկերով, որոնց գունագեղական առանձնահատկությունները դժվարացնում են դրանց դրանց վերարտադրումը հայտնի լուսանկարչական և վերարտագրության (ռեպրոգրաֆիական) մեթոդներով: Արժեթղթերի ձևաթղթերը տպագրության համար կարող են օգտագործվել հատուկ ներկեր, որոնց ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո ունեն տեսանելի լուսարձակում:

 

17. Արժեթղթերի ձևաթղթերի տպագրության եղանակները

 

Արժեթղթերի ձևաթղթերի (այդ թվում` նաև կիսապատրաստվածքների լրատպագրման) համար կարող են կիրառվեն հետևյալ տպագրական եղանակները`

ա) օֆսետային,

բ) մետաղաբանական (մետալոգրաֆիական),

գ) ուռուցիկ,

դ) բարձր,

ե) օրլովյան:

Յուրաքանչյուր ձևաթուղթ պետք է պատրաստված լինի երկուսից ոչ պակաս տպագրական եղանակով:

 

18. Արժեթղթերի ձևաթղթերի պաշտպանվածությունը

 

Արժեթղթերի ձևաթղթերն իրենց արտաքին տեսքով պետք է ունենան ամենաքիչը երեք գիլիոշիրային տարրեր, որոնցից մեկն ունի գծերի պոզիտիվ, իսկ մյուսները` նեգատիվ օգտագործում:

Խորքային (ֆոնային) ցանցերի գունավոր գամման արժեթղթերը պետք է պաշտպանի ֆոտոբաժանումից:

Արժեթղթերի ձևաթղթերի խորքային ցանցերի տպագրությունը համարվում է պարտադիր, անկախ այն բանից` արժեթղթեր պատրաստող կազմակերպությունը դրանք պատրաստում է ամբողջությամբ, թե կիսապատրաստվածք ձևաթղթերը լրացնելու միջոցով: Բացառություն են կազմում կիսապատրաստվածքների եզրերը, որոնք ունեն խորքային ցանց:

Խորքային ցանցերն իրենց չափային բնութագրերով և գույներով չպետք է կրկնօրինակվեն և արտատպվեն:

Միկրոտեքստի տպագրությունը համարվում է պարտադիր, որը կատարվում է օֆսետային եղանակով. պոզիտիվ օգտագործման դեպքում այն պետք է ունենա 200-250 միկրոն, իսկ նեգատիվ օգտագործման դեպքում` 250-300 միկրոն տպատառի (շրիֆտ) բարձրություն:

Յուրաքանչյուր թողարկողի համար արժեթղթերի ձևաթղթերը պետք է ունենան անհատական դիզայն: Արժեթղթերի ձևաթղթերի միասնականացված (ունիֆիկացված) կիսապատրաստվածքների օգտագործման դեպքում դրանց անհատականացումն ապահովվում է տեքստային բովանդակությամբ, համարակալմամբ, քիմիական պաշտպանվածության տարրերով կամ անհատական գիլիոշիրային տարրերի օգտագործմամբ»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.1998
N 63
Որոշում