Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 587-Ն ...

 

 

040.0334.310307

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մարտի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2007 թվականի N 334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.

«3.1. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մոտ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցն ու առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 316 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1680-Ն որոշմամբ հաստատված` տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ) իրականացվում են պարտադիր հետազոտություններ` համաձայն N 5 հավելվածի:

3.2. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային հետազոտության ավարտից հետո, տուբերկուլյոզի հայտնաբերման դեպքում, կազմակերպվում է տեղեկատվության անհապաղ փոխանցում տարածաշրջանային զինկոմիսարիատ` նրանց հետագա հաշվառման և վերահսկողության կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ստեղծված տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներում: Հետագա հիվանդանոցային, դիսպանսեր կամ ամբուլատոր և վերականգնողական (առողջարանային) բուժումը կազմակերպվում է ըստ զինապարտների բնակության վայրերի` տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1680-Ն որոշմամբ հաստատված` տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրով:».

2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժումն իրականացվում է գարնանային և աշնանային զորակոչի, ինչպես նաև զորակոչից դուրս ընկած ժամանակահատվածում, և նրանց նկատմամբ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի և տվյալ տարիքի պատանիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից սահմանվում է շարունակական հսկողություն:».

3) որոշումը լրացնել N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 15-ի

N 334-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2004 թվականի ապրիլի 22-ի

N 587-Ն որոշման

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|    Տարիքը     |      Մասնագետի      |          Հետազոտությունները       |

|               |    հսկողությունը    |                                   |

|_______________|_____________________|___________________________________|

|Նախազորակոչային|տվյալ տարիքի         |1) խորխի եռակի բակտերիոսկոպիա      |

|տարիք` 16-18   |պատանիների           |   (խորխի առկայության դեպքում)     |

|տարեկան        |բուժսպասարկման համար |2) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտության 2 TE     |

|կցագրում       |առանձնացված առաջնային|3) R-հետազոտություն                |

|N 1 գծապատկեր  |օղակի մասնագետ       |4) բժշկական տուբերկուլոդիագնոստիկա |

|N 2 գծապատկեր  |                     |   (էքսպրես թեստ)` տարեկան 1 անգամ |

|               |                     |5) ԲՑԺ-ի պատվաստում (եթե ՄԱՆՏՈՒ-ի  |

|               |                     |   հետազոտության արդյունքը         |

|               |                     |   բացասական է)                    |

|_______________|_____________________|___________________________________|

|Զորակոչային    |տվյալ տարիքի         |1) որովայնի օրգանների սոնոգրաֆիա   |

|տարիք` 18-27   |պատանիների           |2) խորխի եռակի բակտերիոսկոպիա      |

|տարեկան        |բուժսպասարկման համար |   (խորխի առկայության դեպքում)     |

|N 3 գծապատկեր  |առանձնացված առաջնային|3) R-հետազոտություն                |

|               |օղակի մասնագետ       |   (ֆլյուորոգրաֆիա` իրականացվում է |

|               |                     |   հանրապետական հավաքակայանում)    |

|               |                     |4) բժշկական տուբերկուլոդիագնոստիկա |

|               |                     |   (էքսպրես թեստ)` տարեկան 1 անգամ |

|               |                     |5) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն 2 TE    |

|               |                     |   (եթե նախկին հետազոտության       |

|               |                     |   արդյունքը բացասական է)          |

|               |                     |6) ԲՑԺ-ի պատվաստում (եթե ներկայիս  |

|               |                     |   ՄԱՆՏՈՒ-ի հետազոտության          |

|               |                     |   արդյունքը բացասական է)          |

|               |                     |7) ՄԻԱՎ-ի և  ՁԻԱՀ-ի                |

|               |                     |   հետազոտություններ (ենթակա են    |

|               |                     |   18-27 տարեկանը լրացած` ռիսկի    |

|               |                     |   խմբին պատկանող անձինք)          |

._________________________________________________________________________.

 

Գծապատկեր N 1

 

._________________.

| Նախազորակոչային |

|     տարիք`      |

|   16 տարեկան    |

._________________.

|

\|/

.____________________________________.

|1. Խորխի եռակի հետազոտություն       |

|    (առկայության դեպքում)           |

|2. ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն 2 TE     |

|3. R-հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա)|

|4. Թեստ                             |

.____________________________________.

.________.            ._________.

|                               |

\|/                             \|/

._____________.                 .______________________.

|1. Բացասական |                 |1. Բացասական          |

|2. Նորմա     |                 |2. Նորմա              |

|3. Բացասական |                 |3. Դրական             |

|4. Բացասական |                 |4. Դրական (հիպերերգիկ)|

._____________.                 .______________________.

\|/                                  \|/

.______.                     ._________________________.

| ԲՑԺ  |                     | Հետազոտում մասնագիտացված|

.______.                     | բուժհաստատությունում    |

._________________________.

.______________.           |

\|/                        \|/

.______________________.       .______________.

|Թոքային և  արտաթոքային|       |Հաստատվում է  |

|տուբերկուլյոզ չի      |       |տուբերկուլյոզ |

|հայտնաբերված ՄԱՆՏՈՒ`  |       |              |

|դրական (հիպերերգիկ)   |       |              |

.______________________.       .______________.

\|/                         \|/

.____________________.         .______________.

|Քիմիապրոֆիլակտիկա`  |         |Բուժում`      |

|6 ամիս              |         |մասնագիտացված |

.____________________.         |հիմնարկում    |

.______________.

 

Գծապատկեր N 2

 

._________________.

| Նախազորակոչիկ`  |

|   17 տարեկան    |

._________________.

\|/

._________________________________.

|   Խորխի եռակի հետազոտություն    |

|    (առկայության դեպքում)        |

._________________________________.

.________.  |                     |   ._________.

| Դրական |<_.                     .__="">|Բացասական|

.________.                            ._________.

\|/                                    \|/

.______________.                    .______________.

|Մասնագիտացված |                    |Ճառագայթային  |

|բուժօգնություն|                    |հետազոտություն|

.______________.                    .______________.

._______________.     \|/

._________________________.   |        .__________________________.

|Թոքաբորբի ռենտգենաբանական|<__.        |դիսեմինացիա="">

|և  կլինիկական նշաններ    |            |կլոր գոյացություն         |

._________________________.            |խոռոչային գոյացություն    |

\|/                         |մեծացած լիմֆատիկ հանգույց |

._________________________.            |պլևրիտ                    |

|Բուժում` լայն սպեկտորի   |            .__________________________.

|հակաբիոտիկներով          |                          |

._________________________.                          |

\|/                                       |

._________________________.                          |

|Կոնտրոլ ռենտգեն նկարներ  |                          |

._________________________.                          |

\|/              \|/                            \|/

._________.     ._________.             ._______________________.

|Էֆեկտ չկա|     |Էֆեկտ կա |             |Բուժում` մասնագիտացված |

._________.     ._________.             |հաստատությունում       |

\|/              \|/                ._______________________.

.________________. ._______________.

|Բուժում`        | |Տուբերկուլյոզը |

|մասնագիտացված   | |ժխտվում է      |

|հաստատությունում| |               |

.________________. ._______________.

 

Գծապատկեր N 3

 

._____________.

| Զինակոչիկ`  |

|18-27 տարեկան|

._____________.

|

\|/

.____________________________________.

|1. Խորխի եռակի հետազոտություն       |

|   (առկայության դեպքում)            |

|2. R-հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա)|

|3. Թեստ                             |

|4. ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն 2 TE     |

.____________________________________.

.______________________.  |              |

\|/                        |              |

._____________.                  |             \|/

|1. Բացասական |                 \|/      ._______________________.

|2. Նորմա     |        .______________.  |1. Բացասական           |

|3. Բացասական |        |Տուբերկուլյոզը|  |2. Նորմա               |

|4. Բացասական |        |ժխտվում է     |  |3. Դրական              |

._____________.        .______________.  |4. Հիպերերգիկ ռեակցիա` |

|                        |         |   17 մմ ավելի         |

|                        |         ._______________________.

\|/                      \|/

.________________.  .__________________________.

|Տուբերկուլյոզ   |  |1. Դրական                 |

|չի հայտնաբերվում|  |2. Ախտորոշման փոփոխություն|

.________________.  |3. Դրական                 |

.__________________________.

\|/

._______________________________.

|Տուբերկուլյոզը հաստատվում է,   |

|ենթակա է բուժման` մասնագիտացված|

|հաստատությունում               |

._______________________________.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2007
N 334-Ն
Որոշում