(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ Ը
7 փետրվարի 1992 թ. թիվ 93
ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ազատ գների պայմաններում, մինչև այդ հարցերի օրենսդրական վերջնական կարգավորումը, առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման նպատակով սահմանել առևտրի և հասարակական սննդի կազմակերպման հետևյալ ժամանակավոր կարգը`
ա/ իրավաբանական անձ չհանդիսացող պետական և Հայկոոպի համակարգի առևտրի ու հասարակական սննդի օբյեկտներում ապրանքների գները սահմանում են համապատասխան վերադաս կազմակերպությունները.
բ/ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն /անկախ սեփականության ձևից և կազմակերպական- իրավական տեսակից/, ինչպես նաև հիմնարկ, կազմակերպություն, անհատ ձեռներեց պարտավոր են ապրանքների ձեռքբերումը ձևակերպել համապատասխան հաշիվ- ապրանքագրերով և այլ փաստաթղթերով, որոնցում պարտադիր պետք է նշվեն`
ձեռքբերված ապրանքի քանակը և գինը.
ձեռքբերման ամսաթիվը, մատակարարի /կոմիտենտի/ տվյալները / անվանումը, հասցեն, հաշվարկային հաշիվը և այլն/, իսկ քաղաքացիներից ապրանքներ ընդունելիս` նրանց անձնագրային տվյալները /այդ թվում գրանցման հասցեն/.
հասարակական սննդի գործունեության գծով` սեփական արտադրական կարիքների համար անհատներից /շուկաներից/ ապրանքների ձեռքբերումը թույլատրվում է ձևակերպել միակողմանի ակտով.
գ/ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունները, հիմնարկները, կազամկերպություն և անհատ ձեռներեցները իրացման հաշվառումը կատարելու համար պարտավոր են վարել ՀՀ հարկային պետական տեսչության կողմից հաստատված և համարակալված խիստ հաշվառման ձևեր.
i
դ/ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպություննեի և անհատ ձեռներեցների կողմից բոլոր ապրանքները պետք է պիտակավորվեն, իսկ ապրանքների վաճառքի գործարքը կատարվի դրամարկղային հաշվիչ ապարատների միջոցով:
(փոփ. 23.05.93 թիվ 255, 02.02.94 թիվ 61, 15.05.98 թիվ 298 որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` սույն որոշմամբ սահմանված առևտրի և հասարակական սննդի կազմակերպման ժամանակավոր կարգի իրականացման նպատակով`
ա) կազմակերպել Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված ու համարակալված խիստ հաշվառման ձևերի, հայտարարություն-գնացուցակների, ապրանքների պիտակների և կտրոն-չեկերի տպագրումը և մինչև 1992 թվականի ապրիլի 15-ը դրանցով առևտրական և հասարակական սննդի ձեռնարկությունների ապահովումը:
Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը հատկացնել պահանջվող քանակությամբ տպագրական թուղթ.
բ) միջոցներ ձեռնարկել դրամարկղային հաշվիչ ապարատների ձեռքբերման և դրանցով հանրապետության մանրածախ առևտրի ամբողջ ցանցի ապահովման համար:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համատեղ , քննության առնել 1992 թվականին իր համակարգի ձեռնարկություններում առևտրի ժամանակակից պահանջներին համապատասխանող դրամարկղային հաշվիչ ապարատների արտադրություն կազմակերպելու հարցը և մինչև 1992 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
(փոփ. 02.02.94 թիվ 61 որոշմամբ)
4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչության հետ համատեղ մշակել առևտրական և հասարակական սննդի կազմակերպություններում ազատ գների պայմաններում ստացվող շահույթի վերահսկման կարգ և որպես հրահանգ իջեցնել տեղերը:
5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել հաստատագրված գներով իրացվող կարևորագույն սննդամթերքների վաճառքի կանոնակարգման վերաբերյալ առաջարկություններ, մշակելով դրանց նորմավորման և բաշխման մեխանիզմները:
6. Սահմանել, որ հանրապետության պետական ձեռնարկություններում արտադրվող` հաստատագրված մանրածախ գներ ունեցող բոլոր ապրանքատեսակների վաճառքը առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում /անկախ սեփականության ձևից/, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից թույլատրվում է միայն պետության կողմից սահմանված գներով:
(փոփ. 02.02.94թ. թիվ 61 որոշմամբ)
7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայկոոպի վարչությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի հանրապետության բանկին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առևտրական ձեռնարկություններին (խանութներին) իրավաբանական անձի իրավունքով օժտելու մասին առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` կառավարության տնտեսական բարեփոխումների վարչության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում քննության առնել ստացված առաջարկությունները և ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
8. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների վարչությանը ներկայացնել մեծածախ և մանրամեծածախ առևտրական կազմակերպությունների սեփականաշնորհման ու կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ: