606.0042.070307
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 03 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2007 թվականի N 42-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 1-ի «Տեղամասում քվեարկության արդյունքների և ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվող արձանագրությունների և համապետական ընտրությունների ժամանակ` տեղամասում քվեարկության արդյունքների մասին արձանագրությունների քաղվածքների, քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրության և քաղվածքի ձևերը հաստատելու մասին» N 14-Ն որոշմամբ սահմանված`
i
1. թիվ 1 հավելվածի` տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ արձանագրությունը.
ա) «Հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով,
բ) «Հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով,
գ) «ելունդների համարները» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով:
i
2. Թիվ 3 հավելվածի` տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ արձանագրությունը.
ա) «Հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով,
բ) «Հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով,
գ) «ելունդների համարները» բառերից հետո լրացնել «(լրացվում է ՏԸՀ-ի կողմից արձանագրված թիվը)» բառերով:
i
3. Թիվ 11 հավելվածի` քվեարկության արդյունքների վերահաշվարկի արձանագրությունը.