606.0020.130207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607053
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2007 թվականի N 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 20-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
i
ա) 1-ին կետի «մեկ օրինակը,» բառերը փոխարինել «երկու օրինակը, տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը» բառերով, իսկ «կնիքը` ԿԸՀ սահմանված կարգով» բառերը` «կնիքը և դրոշմակնիքը` ԿԸՀ սահմանած կարգով» բառերով.
բ) 1-ին կետը «կնիքը» բառից հետո լրացնել «, դրոշմակնիքը` եթե հատկացվել է,» բառերով:
2. Որոշման թիվ 1/1 հավելվածի`
i
ա) «մեկ օրինակը» բառերը փոխարինել «երկու օրինակը» բառերով.
բ) «թիվ _____ կնիքը» բառերից առաջ լրացնել «մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը» բառերով, իսկ «քվեատուփեր ____ հատ» բառերից առաջ` «դրոշմակնիքը (եթե հատկացվել է)» բառերով: