040.0212.100307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2007 թվականի N 212-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մասին» N 1914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
i
որոշմամբ սահմանված ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.
._________________________________________________________________________.
|7. |Կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական |մինչև 42 տարեկան|
| |համակարգերում, միկրոէլեկտրոնիկա և | |
| |կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային | |
| |տեխնիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և | |
| |ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների | |
| |կառուցավորում (կոնստրուկտորավորում) և տեխնոլոգիա, | |
| |հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի | |
| |ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության | |
| |կազմակերպում և տեխնոլոգիա, տեղեկատվական | |
| |(ինֆորմացիոն) համակարգեր, ռադիոֆիզիկա և | |
| |էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային | |
| |համակարգեր (օպերատիվ տեխնիկական ծառայության | |
| |վերոնշված գործառույթներ իրականացնող օպերատիվ | |
| |ծառայողներ) | |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ