050.0689.290107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 01 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2006 թվականի N 689-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 391-րդ, 49-րդ հոդվածների, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը հաստատելու մասին» թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ի 8.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8.2. Բորսան պարտավոր է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 15:30-ը Կենտրոնական բանկ ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվություն (հավելված 5, ձև 1): Ձև 1 հաշվետվության մեջ պետք է լրացվեն հաշվետու օրվա ժամը 11:00-ից մինչև նույն օրվա ժամը 15:00-ը սակարկությունների ընթացքում իրականացված արտարժույթի առուվաճառքի գործառնությունները: Նշված ժամից հետո իրականացված սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հաջորդ օրը ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ