Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ...

 

 

040.1926.030207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1926-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացված Երևանի Բագրատունյաց 37 հասցեում գտնվող շենքից հետ վերցնել երրորդ հարկի 364,4 և չորրորդ հարկի 548,9 քառ. մետր մակերեսով տարածքները և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներից ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը «պետական բյուջե» բառերից հետո, իսկ 14-րդ կետը «75 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով:

3. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` կազմակերպությունից հետ վերցնել Երևանի Սարալանջի 1 (Երիտասարդության պալատ) հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով ամրացված 3029,9 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) և օտարել «Ավանգարդ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն):

4. Սահմանել, որ`

ա) գույքի վաճառքի գինը կազմում է 35,0 մլն դրամ.

բ) ընկերությունը գույքի վաճառքի գինը` 35,0 մլն դրամից 32,9 մլն դրամը` օտարման պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է փոխանցի կազմակերպության հաշվին` Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից համաձայնեցված նախագծով Երևանի Բագրատունյաց 37 հասցեում գտնվող շենքի հիմնական վերանորոգման աշխատանքները եռամսյա ժամկետում իրականացնելու համար, ինչպես նաև 2,1 մլն դրամը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

գ) գույքի օտարման պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերն ու տուրքերը ենթակա են վճարման ընկերության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի իրավունքների պետական գրանցումը, իսկ եռամսյա ժամկետում` հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետից բխող պայմանագրի կնքումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2006
N 1926-Ն
Որոշում