Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0540.041006

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         10           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006313

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2006 թվականի N 540-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 18-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Բանկերում և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման մասին» կանոնակարգ 5-ը, «Կասկածելի գործառնության վերաբերյալ» տեղեկանքի ձևը, բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների, հաճախորդների և պարտատերերի սպասարկման ընթացքում վարկային կազմակերպության կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկերը հաստատելու մասին» թիվ 442-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1.1. որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` ««ԲԱՆԿԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՌՈՐԻԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5-Ը, «ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

1.2. որոշման 1.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1.1. «Բանկերում և վարկային կազմակերպություններում, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այլ անձանց մոտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման մասին» կանոնակարգ 5-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):».

i

1.3. որոշմամբ հաստատված հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

««ԲԱՆԿԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՌՈՐԻԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5-Ը».

i

1.4. որոշմամբ հաստատված հավելվածում` (այսուհետ` կանոնակարգ 5) կատարել հետևյալ լրացումը`

1.4.1. կանոնակարգ 5-ը լրացնել նոր` 2.1 գլխով` հետևյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 2.1 ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ (ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

15.1. Եթե բանկը, վարկային կազմակերպությունը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այլ անձը կասկածում է, որ առաջարկվող կամ կատարվող գործարքը կապված է կամ նախատեսված է տեռորիստական (ահաբեկչական) գործունեության, տեռորիստական ակտի կամ տեռորիստական կազմակերպության համար, ապա այն անհապաղ կասեցնում է այդ գործարքը և այդ մասին Լիազորված մարմին ներկայացնում է կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկություն:

Բանկը, վարկային կազմակերպությունը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այլ անձը անհապաղ կասեցնում է նաև այն անձանց հետ կապված գործարքները, որոնք ներառված են Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից հրապարակվող կամ Լիազորված մարմնի կողմից ներկայացված ահաբեկչության հետ կապված անձանց (այդ թվում` կազմակերպությունների) ցանկերում:

Կասեցման մասին որոշումը կասկածելի գործարքի տեղեկության հետ միաժամանակ տրամադրվում է Լիազորված մարմնին: Լիազորված մարմինն իրավունք ունի որոշման օրինակը ստանալու պահից երկօրյա ժամկետում վերացնել այն:

15.2. Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերը տեղադրվում են Լիազորված մարմնի ինտերնետային կայքում: Որոշ ցանկեր (անուններ, անվանումներ) կարող են հաշվետվություն տրամադրող անձանց տրամադրվել նաև գաղտնի կարգավիճակով:

Այդ ցանկերը կազմված են.

ա) Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կամ միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակվող կամ տրամադրվող ցանկերից,

բ) օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից հրապարակվող կամ տրամադրվող ցանկերից (անուններից, անվանումներից),

գ) ինտերնետում, մամուլում կամ այլ հրապարակային աղբյուրներում զետեղված ցանկերից (անուններից, անվանումներից),

դ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցությամբ Լիազորված մարմնի կազմած այլ ցանկերից (անուններից, անվանումներից):

15.3. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ունենա և կիրառի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի հետ իր հաճախորդների, շահառուների, լիազորված անձանց անունների համադրման ու մոնիտորինգի արդյունավետ համակարգեր:

15.4. Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերին համապատասխանող անունների, անվանումների հայտնաբերման դեպքում Լիազորված մարմինը նույնպես իրավասու է կասեցնել այդ անձանց գործարքները: Լիազորված մարմնի որոշումը պետք է անհապաղ կատարվի հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:

15.5. Ահաբեկչության հետ կապված անձանց գործարքների կասեցման մասին որոշումը գործում է յոթնօրյա ժամկետում, որը հաշվվում է հաշվետու անձի կողմից կայացվելու դեպքում` Լիազորված մարմին որոշման օրինակը տրամադրելու պահից սկսած, իսկ Լիազորված մարմնի կողմից կայացվելու դեպքում` որոշման կայացման պահից սկսած:

Կասեցման մասին որոշման օրինակը ստանալուց կամ այդպիսի որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում Լիազորված մարմինը պարտավոր է հաղորդում ներկայացնել քրեական հետապնդման մարմիններին` կցելով որոշման պատճենը:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.09.2006
N 540-Ն
Որոշում