040.1424.191006
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1424-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 896-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կառավարման բարելավմանն ուղղված միջոցառումների մասին» N 896-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
i
ա) որոշման նախաբանը «օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների,» բառերից հետո լրացնել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի և» բառերով.
բ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) սահմանված կարգով «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները և «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները և «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը միացնելով «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը».
գ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «2006 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2007 թվականի մարտի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ