Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 180 ...

 

 

040.1090.090806

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» օգոստոսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2006 թվականի N 1090-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի, փոստային կապի և տեղեկատվայնացման բնագավառների գործունեության պետական կառավարումը, կարգավորումը, ինչպես նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

բ) տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի մշակումն ու իրականացումը.

գ) տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը.

դ) տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացմանն աջակցությունը.

ե) տրանսպորտի համակարգում տեղեկատվության համակարգումը, վերլուծությունը և կանխատեսումը.

զ) իր իրավասության սահմաններում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ տրանսպորտի բնագավառում գործունեության համակարգումը.

է) տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում մոբիլիզացիոն ծրագրերի մշակումն ու արտակարգ իրավիճակներում գործող տրանսպորտային միջոցների, էլեկտրոնային հաղորդակցության և ցանկացած այլ ցանցերի և կապի այլ միջոցների գործունեության համակարգումը.

ը) տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում միջպետական համագործակցությունը, իր իրավասության սահմաններում միջազգային կազմակերպություններում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների շահերը ներկայացնելն ու դրանց պաշտպանությունը.

թ) Հայաստանի Հանրապետությունը Հեռահաղորդակցության միջազգային միության և Համաշխարհային փոստային միության, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների առջև ներկայացնելը.

ժ) իր իրավասության սահմաններում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ու նորմատիվ տեխնիկական ակտերի և ստանդարտների մշակումը.

ժա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի, փոստային կապի և տեղեկատվայնացման բնագավառների նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ժբ) իր իրավասության սահմաններում ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպումը.

ժգ) տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների, տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների շուկայի ձևավորմանն աջակցությունը.

ժդ) իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության զարգացմանը նպաստելը.

ժե) իր իրավասությունների սահմաններում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հասանելիության ապահովումը.

ժզ) իր իրավասությունների սահմաններում սահմանափակ ռեսուրսների, ներառյալ ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարների արդյունավետ օգտագործման համար առաջարկություններ ներկայացնելը.

ժէ) իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացմանը խթանելը` նպաստելով տնտեսապես արդյունավետ ներդրումներին ենթակառուցվածքներում և դրանց օգտագործմանը` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով.

ժը) իր իրավասության սահմաններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և ծառայությունների տեսականու ավելացմանը խթանելը.

ժթ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության շուկաների ազատականացման հետ կապված իր միջազգային հանձնառությունների իրականացմանը նպաստելը.

ի) իր իրավասության սահմաններում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի այն ցանցերը կառավարելը և կարգավորելը, որոնց վրա չի տարածվում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

իա) նախարարության համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, աշխատանքի և կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը:

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականության մշակում և իրականացում.

բ) Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության նպատակների մշակում և իրականացում.

գ) արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ռազմական դրության կամ ազգային մեկ այլ արտակարգ իրավիճակի պարագայում դրա տևողության ամբողջ ընթացքում պատասխանատվության ստանձնում` էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համար, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովում, համակարգում ու կառավարում.

դ) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված կապի և տեղեկատվայնացման ոլորտին առնչվող հանձնառությունների իրականացում.

ե) տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում օրենքով նախատեսված գործունեության առանձին տեսակների լիցենզավորում.

զ) մասնավորեցման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում.

է) իր իրավասության սահմաններում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի մշակում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում.

ը) տրանսպորտի և կապի օբյեկտների ու դրանց պաշտպանական գոտիների պետական հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանում կամ իրավասու մարմիններ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

թ) իր իրավասության սահմաններում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը.

ժ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ իր իրավասության սահմաններում համագործակցություն.

ժա) տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացում.

ժբ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.

ժգ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.

ժդ) իր իրավասության սահմաններում` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.

ժե) ռադիոհաճախականության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանում և տեխնիկական վերահսկում.

ժզ) ռադիոհաճախականության տիրույթի բաշխում, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացում.

ժէ) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժը) փոստային կապի բնագավառում միջազգային համագործակցություն իրականացնելիս որպես Հայաստանի Հանրապետության փոստային կապի ադմինիստրացիա հանդես գալը.

ժթ) իր իրավասության սահմաններում փոստային կապի և տեղեկատվայնացման ոլորտներում գործող լիցենզիաների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաև կապի և տեղեկատվայնացման ոլորտներում գործող կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողություն.

ի) հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

իա) փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների սահմանում և դրանց հրատարակման ու տարածման կազմակերպում.

իբ) փոստային օբյեկտների դասիչների սահմանում.

իգ) Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերի և թեմայի սահմանում.

իդ) նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների սահմանում.

իե) կապի բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և օբյեկտների կառուցման կանոնների, նորմատիվ փաստաթղթերի ու անվտանգության կանոնների կատարման նկատմամբ վերահսկողություն.

իզ) էլեկտրոնային հաղորդակցության վերջնակետային սարքավորումների արտադրության, ներմուծման, իրացման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն.

իէ) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով հանրապետության տարածքում երկաթուղային պատահարների, վթարների, դժբախտ դեպքերի ծառայողական քննություն և հաշվառում.

իը) նոր կառուցվող և վերակառուցվող երկաթուղիների ու օբյեկտների պատվիրատուի գործառույթների իրականացման նկատմամբ վերահսկողություն.

իթ) տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողություն.

լ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման (հիմնանորոգում, միջին նորոգում), շահագործման (ընթացիկ նորոգում, պահպանություն) ծրագրերի, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման և դրանց անվանացանկի հաշվառման գործառույթների իրականացում.

լա) ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման ու շահագործման թույլտվություն տալը.

լբ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման (ճանապարհային խնամքի և պահպանման համալիր աշխատանքներ, ճանապարհային կահավորում` ճանապարհային նշաններով, ճանապարհների նշագծում և պարսպապատում), երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրման, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկում.

լգ) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառում.

լդ) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանման, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն.

լե) ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենա-մեխանիզմների (բացառությամբ ավտոմոբիլային հենասարքի վրա կառուցվածքների), երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարում.

լզ) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի ընդունում և փոփոխում.

լէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ճառագայթվող ռադիոհեռարձակման աղբյուրների հայտնաբերում և տեղորոշում.

լը) համապատասխան թույլտվության առկայության դեպքում ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործման ուսումնասիրում և ստուգում.

լթ) ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկրման և լուսավորման վերաբերյալ կանոնների ընդունում.

խ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2006
N 1090-Ն
Որոշում