040.1065.080806
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2006 թվականի N 1065-Ն
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 636 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2103-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի 2006/2007 ուսումնական տարվա, ըստ մասնագիտությունների, ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունելության տեղերը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանում «Ֆրանսիական համալսարան» փակ բաժնետիրական ընկերության ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 636 և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 2103-Ն որոշումները:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի գործողությունը չի տարածվում մինչև 2006/2007 ուսումնական տարին «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամ և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ ընդունված ուսանողների վրա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2006 թվականի հուլիսի 13-ի
N 1065-Ն որոշման
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
«Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամ
._________________________________________________________________________.
|NN |Մասնագիտությունը | Տեղերի քանակը |
|ը/կ| | |
|___|___________________________________________________|_________________|
|1. |Առևտուր | 24 |
|___|___________________________________________________|_________________|
|2. |Իրավագիտություն | 22 |
|___|___________________________________________________|_________________|
|3. |Կառավարում | 24 |
|___|___________________________________________________|_________________|
| | Ընդամենը | 70 |
._________________________________________________________________________.
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան
._________________________________________________________________________.
|NN |Մասնագիտությունը | Տեղերի քանակը |
|ը/կ| | |
|___|___________________________________________________|_________________|
|1. |Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա | 17 |
|___|___________________________________________________|_________________|
|2. |Քաղաքագիտություն | 17 |
|___|___________________________________________________|_________________|
|3. |Լրագրություն | 16 |
|___|___________________________________________________|_________________|
|4. |Համաշխարհային տնտեսագիտություն | 17 |
|___|___________________________________________________|_________________|
|5. |Պետական և մունիցիպալ կառավարում | 16 |
|___|___________________________________________________|_________________|
|6. |Սոցիալ-մշակութային սերվիս և տուրիզմ | 17 |
|___|___________________________________________________|_________________|
|7. |Իրավագիտություն | 17 |
|___|___________________________________________________|_________________|
|8. |Միջազգային հարաբերություններ | 17 |
|___|___________________________________________________|_________________|
|9. |Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա | 17 |
|___|___________________________________________________|_________________|
|10.|Ֆիզիկական էլեկտրոնիկա | 16 |
|___|___________________________________________________|_________________|
|11.|Բժշկական կենսաքիմիա | 16 |
|___|___________________________________________________|_________________|
|12.|Կիրառական մաթեմատիկա ուղղություն | 17 |
|___|___________________________________________________|_________________|
| | Ընդամենը | 200 |
._________________________________________________________________________.
«Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ
._________________________________________________________________________.
|NN |Մասնագիտությունը | Տեղերի քանակը |
|ը/կ | | |
|____|__________________________________________________|_________________|
|0211|Իրավագիտություն | 6 |
|____|__________________________________________________|_________________|
|0212|Միջազգային հարաբերություններ | 6 |
|____|__________________________________________________|_________________|
|0606|Համաշխարհային տնտեսագիտություն | 6 |
|____|__________________________________________________|_________________|
|2202|Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացման | |
| |համակարգեր | 6 |
|____|__________________________________________________|_________________|
|2305|Սոցիալական-մշակութային ծառայություն և | 6 |
| |զբոսաշրջություն | |
|____|__________________________________________________|_________________|
| | Ընդամենը | 30 |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 09.11.06 թիվ 1601-Ն որոշում)