603.0008.190706
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 07 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60306218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2006 թվականի N 08-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի բ/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի «2006 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
ա/ «Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից պետական վիճակագրական աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացվելիք որոշ ամփոփ աշխատանքների (ցուցանիշների) ցանկը» հավելված VI-ի «1. Ըստ ոլորտների» բաժնից հանել
._____________________________________________________________________.
|-»- |Հանրապետությունում լիցենզավորված|Աղյուսակի տեսքով|20|Ներքին |
| |հեռահաղորդակցության բնագավառում |(եռամսյակային) | |օգտագործման|
| |ծառայություն մատուցող | | |համար |
| |կազմակերպությունների ցանկը | | | |
._____________________________________________________________________.
տողը,
բ/ «Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից պետական վիճակագրական աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացվելիք որոշ ամփոփ աշխատանքների (ցուցանիշների) ցանկը» հավելված VI-ի «2. Ըստ վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների» բաժնից հանել
._____________________________________________________________.
|-»- |Հանրապետությունում լիցենզավորված|Աղյուսակի տեսքով| 20 |
| |հեռահաղորդակցության բնագավառում |(եռամսյակային) | |
| |ծառայություն մատուցող | | |
| |կազմակերպությունների ցանկը | | |
._____________________________________________________________.
տողը: