Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 347-Ն Ո ...

 

 

040.0929.100706

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հուլիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2006 թվականի N 929-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի, վարձակալությամբ հողամաս տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

i

որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «431-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` կնքելով նվիրատվության պայմանագիր` նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով» բառերը փոխարինել «430-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1112-Ն որոշման համաձայն ընկերությունից առանձնացված և Երևանի քաղաքապետարանին հանձնված 101.7 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի գնի հատուցում և ընկերության նկատմամբ պետական մարմինների պարտքերի մարում` համաձայն հավելվածի:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 29-ի

N 929-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀՕԳՈՒՏ «ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ՀՀ պետական մարմնի անվանումը        |Դատարանի վճիռը|Բռնագանձման       |

|ը/կ|                                   |              |ենթակա գումարը    |

|___|___________________________________|______________|__________________|

|1. |ՀՀ ԱՆ ՔՊԻՎ                         |20.07.2005 թ. |2.772.800 դրամ`   |

|   |                                   |N Տ-1816      |հիմնական պարտքի   |

|   |                                   |              |գումար, և  55.456 |

|   |                                   |              |դրամ` պետտուրքի   |

|   |                                   |              |գումար            |

|___|___________________________________|______________|__________________|

|2. |Նոր Նորքի տարածքային զինկոմիսարիատ |04.10.2005 թ. |1.049.260 դրամ    |

|   |                                   |N 1972        |                  |

|___|___________________________________|______________|__________________|

|3. |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ       |20.09.2005 թ. |1.039.390 դրամ`   |

|   |ոստիկանության N 1032 զորամաս       |N Տ-1839      |հիմնական պարտքի   |

|   |                                   |              |գումար, և  20787  |

|   |                                   |              |դրամ` պետտուրքի   |

|   |                                   |              |գումար            |

|___|___________________________________|______________|__________________|

|4. |ՀՀ կառավարությանն առընթեր պետական  |03.08.2004 թ. |5.017.882 դրամ,   |

|   |գույքի կառավարման վարչություն      |Տ-1578        |այդ թվում` պարտքի |

|   |                                   |              |գումարը` 3.256.115|

|   |                                   |              |դրամ` տույժը`     |

|   |                                   |              |1.761.767 դրամ    |

|___|___________________________________|______________|__________________|

|5. |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի |05.12.2005 թ. |83,272 դրամ, այդ  |

|   |նախարարության ՀՀ զբաղվածության     |Տ-3099        |թվում` 45,472     |

|   |գործակալություն                    |              |դրամ` հիմնական    |

|   |                                   |              |պարտքի գումար,    |

|   |                                   |              |37.800 դրամ`      |

|   |                                   |              |տույժի գումար     |

|___|___________________________________|______________|__________________|

|6. |ՀՀ կառավարությանն առընթեր հարկային |28.07.2004 թ. |1.089.593 դրամ`   |

|   |պետական ծառայության Շահումյանի     |Տ-1577        |պարտքի գումար     |

|   |հարկային տեսչություն               |              |                  |

|___|___________________________________|______________|__________________|

|7. |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ       |26.08.2005 թ. |153.260 դրամ      |

|   |ոստիկանություն                     |Տ-2015        |                  |

|___|___________________________________|______________|__________________|

|   |Ընդամենը                           |              |11.281.700 դրամ   |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2006
N 929-Ն
Որոշում