329.0068.220606
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 06 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32906189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
15 հունիսի 2006 թվականի N 06/68-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-Ի N 03/42-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
2003 թվականի հուլիսի 5-ի «Մաքսային ձևակերպումների իրականացման վայրերը սահմանելու մասին» N 03/42-Ն հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
i
«ե/ միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման վայր է հանդիսանում գնացքի տարածքը:
Սույն ենթակետի դրույթները տարածվում են 2006 թվականի հունիսի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա»: