040.0514.171197
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«17» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 1997 թ. թիվ 514
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ /ԻՐԱՑՄԱՆ/ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՈՒ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1997 թվականի հուլիսի 1-ից մինչև 1998 թվականի հունվարի 1-ը`
ա/ էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական ու ջերմային էներգիայի, բնական գազի տեղափոխման, բաշխման /իրացման/ գործարքների և գործառնությունների, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրի ու ջրահեռացման ծառայությունների իրացումից հասույթը որոշել դրանց դիմաց ստացված վճարումների պահով.
i
բ/ կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 72-րդ կետի գործողությունը` էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական ու ջերմային էներգիայի, բնական գազի տեղափոխման, բաշխման /իրացման/ գործարքների և գործառնությունների, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրի ու ջրահեռացման ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահի որոշման մասով: