Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1351 ...

 

 

040.0126.210206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունվարի 2006 թվականի N 126-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների անվճար դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

ա) որոշման և որոշմամբ հաստատված կարգի վերնագրերը «անվճար դասագրքերով» բառերից հետո լրացնել «և ուսումնական գրականությամբ» բառերով.

i

բ) որոշման 1-ին կետը «անվճար դասագրքերով» բառերից հետո լրացնել «և ուսումնական գրականությամբ (ծրագրային նյութի կատարումն ապահովող քարտեզներ, ատլասներ, էլեկտրոնային նյութեր, պլակատներ)» բառերով.

i

գ) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը «դասագրքերը» բառից հետո լրացնել «և ուսումնական գրականությունը» բառերով.

i

դ) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-րդ, 7.2-րդ, 7.3-րդ կետերով.

«7.1. Տարրական դասարանների ուսուցիչներին դասագրքերը տրամադրվում են 3 տարի ժամկետով, անվճար:

7.2. Միջնակարգ դպրոցներն անվճար ապահովվում են պետական պարտադիր ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումն ապահովող ուսումնական գրականությամբ:

7.3. ՈՒսումնական գրականությունը դպրոցներին տրվում է որպես գրադարանային ֆոնդ, և սովորողներն այդ ուսումնական գրականությունից օգտվում են անվճար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.01.2006
N 126-Ն
Որոշում