040.2312.300106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2312-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1766-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1766-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման 1-ին կետում «NN 1 և 2» թվերը փոխարինել «NN 1.1 և 2.1» թվերով.
բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1576.12 հեկտար հողամասերից 913.76 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 106.14 հեկտար, բնակավայրերի հողերի` 588.98 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 171.39 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 25.6 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 20.24 հեկտար, ջրային հողերի` 1.4 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Սևանի քաղաքային համայնքին` համաձայն NN 3.1, 4.1 և 6.1 հավելվածների».
գ) որոշման 3-րդ կետի`
i
«ա» ենթակետում «810.34» թիվը փոխարինել «913.76» թվով, իսկ «175.31» թիվը` «193.76» թվով,
«բ» ենթակետում «644.66» թիվը փոխարինել «662.36» թվով, իսկ «N 7» թվից հետո ենթակետը լրացնել «N 7.1» թվով.
i
դ) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 8.1 հավելվածի.
ե) որոշումը լրացնել նոր` NN 1.1, 2.1, 3.1, 4.1, 6.1 և 7.1 հավելվածներով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ
----------------------------------
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում