(ուժը կորցնելու է 01.01.10` 02.10.09 թիվ 21-Ն որոշում)
i
603.0014.051205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305454
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 2005 թվականի N 14-Ն
«ԿԱՊԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կապի աշխատանքի մասին» Ձև թիվ 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Կապի ծառայությունների և աշխատանքի մասին» Ձև թիվ 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 26-Ն որոշումը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 14-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԿԱՊԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. 110-141.4 տողերը վերաբերում են փոստային և սուրհանդակային կապի ցուցանիշներին:
2.2. 110 տողում արտացոլվում են պարբերական հրատարակությունների (թերթերի, ամսագրերի և այլն) փոխադրման փաստացի ծավալներն ըստ բաժանորդագրության և հատավաճառի:
2.3. 120-141.4 տողերում արտացոլվում են նամակների ու բացիկների, ծանրոցածրարների (բանդերոլների) և ծանրոցների (հասարակ, պատվիրված, լրացուցիչ վճարով, ծանուցումով, գնահատված) փոխադրման փաստացի ծավալները` առանձնացնելով նաև միջազգային փոստային կապի օպերատորների հետ փոստային առաքանու փոխանակումները: Տվյալներն արտացոլվում են հազար հատերով` առանձնացված ըստ ելքային և մուտքային փոխադրումների, իսկ ելքայինն իր հերթին` ըստ վերգետնյա (ցամաքային) և օդային տրանսպորտով առաքումների:
2.4. 150-152 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկերով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
2.5. 160-200 տողերը վերաբերում են հեռախոսային կապի ցուցանիշներին:
2.6. 210-220 տողերում արտացոլվում են շարժական կապի հետ կապված ցուցանիշները, մասնավորապես` բջջային կապի խոսակցությունների քանակը (հազար հատերով) և միջին տևողությունը (րոպեներով):
Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում փոստային փոխանակումների հաշվառման ձևերը, ինչպես նաև փոստային, հեռագրային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
| ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|1. Ազգային վիճակագրական |Կապի ծառայություններ |մինչև հաշվետու |
|ծառայություն |մատուցող |ժամանակաշրջանին |
| |կազմակերպությունները և |հաջորդող ամսվա 15-ը |
| |անհատ ձեռնարկատերերը | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 11-ԿԱՊ |
| (անվանումը) | (եռամսյակային) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
| | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
| | վիճակագրության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | պետական խորհրդի |
| (փոստային դասիչ)|28 հոկտեմբերի 2005թ.|
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | թիվ 14-Ն որոշմամբ |
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| «Տպագրված է» |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԿԱՊԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 200 ___ թ.
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափի |Հաշվետու|Նախորդ |
| |համարը |միավորը|տարվա |տարվա |
| | | |ընթաց- |համապա- |
| | | |քում |տասխան |
| | | | |ժամանա- |
| | | | |կաշրջանի |
| | | | |ընթացքում|
|______________________________________|_______|_______|________|_________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 |
|_________________________________________________________________________|
| Փոստային և սուրհանդակային |
|_________________________________________________________________________|
|Պարբերական հրատարակություններ (թերթեր,| 110 | հազար | | |
|ամսագրեր և այլն) ըստ | | հատ | | |
|բաժանորդագրության և հատավաճառի | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` թերթեր | 111 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
| ամսագրեր | 112 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Նամակներ և բացիկներ, ընդամենը | 120 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` միջազգային | 121 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|121 տողից` ելքային վերգետնյա | 121.1 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` Անկախ Պետությունների |121.1.1| -»- | | |
|Համագործակցության երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|121 տողից` ելքային ավիա | 121.2 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` Անկախ Պետությունների |121.2.1| -»- | | |
|Համագործակցության երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|121 տողից` մուտքային վերգետնյա | 121.3 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|121 տողից` մուտքային ավիա | 121.4 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Ծանրոցածրարներ (բանդերոլներ), ընդամենը| 130 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` միջազգային | 131 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|131 տողից` ելքային վերգետնյա | 131.1 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` Անկախ Պետությունների |131.1.1| -»- | | |
|Համագործակցության երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|131 տողից` ելքային ավիա | 131.2 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` Անկախ Պետությունների |131.2.1| -»- | | |
|Համագործակցության երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|131 տողից` մուտքային վերգետնյա | 131.3 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|131 տողից` մուտքային ավիա | 131.4 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Ծանրոցներ, ընդամենը | 140 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` միջազգային | 141 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|141 տողից` ելքային վերգետնյա | 141.1 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` Անկախ Պետությունների |141.1.1| -»- | | |
|Համագործակցության երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|141 տողից` ելքային ավիա | 141.2 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` Անկախ Պետությունների |141.2.1| -»- | | |
|Համագործակցության երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|141 տողից` մուտքային վերգետնյա | 141.3 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|141 տողից` մուտքային ավիա | 141.4 | -»- | | |
|_________________________________________________________________________|
| Հեռագրային |
|_________________________________________________________________________|
|Հեռագրեր, ընդամենը | 150 | հազար | | |
| | | հատ | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` միջքաղաքային | 151 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Անկախ Պետությունների Համագործակցության| 152 | -»- | | |
|երկրներ | | | | |
|_________________________________________________________________________|
| Հեռախոսային |
|_________________________________________________________________________|
|Միջքաղաքային և միջազգային ելից | 160 | հազար | | |
|ավտոմատ կանչերի քանակը, ընդամենը | | հատ | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` միջքաղաքային | 161 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Անկախ Պետությունների Համագործակցության| 162 | -»- | | |
|երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|160 տողից` ավարտվել են խոսակցությամբ | 163 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` միջքաղաքային | 163.1 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Անկախ Պետությունների Համագործակցության| 163.2 | -»- | | |
|երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Միջքաղաքային և միջազգային հեռախոսային| 170 | -»- | | |
|խոսակցությունների պատվերներ, ընդամենը | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` միջքաղաքային | 171 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Անկախ Պետությունների Համագործակցության| 172 | -»- | | |
|երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|170 տողից` իրականացվել են | 173 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` միջքաղաքային | 173.1 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Անկախ Պետությունների Համագործակցության| 173.2 | -»- | | |
|երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Միջքաղաքային և միջազգային հեռախոսային| 180 | -»- | | |
|խոսակցություններ, ընդամենը | | | | |
|(տող 163+173) | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|դրանցից` միջքաղաքային | 181 | -»- | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Անկախ Պետությունների Համագործակցության| 182 | -»- | | |
|երկրներ | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Միջքաղաքային հեռախոսային | 190 | րոպե | | |
|խոսակցությունների միջին տևողությունը | | | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Միջազգային հեռախոսային | 200 | -»- | | |
|խոսակցությունների միջին տևողությունը | | | | |
|_________________________________________________________________________|
| Շարժական |
|_________________________________________________________________________|
|Բջջային կապի խոսակցությունների քանակը,| 210 | հազար | | |
|ընդամենը | | հատ | | |
|______________________________________|_______|_______|________|_________|
|Բջջային կապի խոսակցությունների միջին | 220 | րոպե | | |
|տևողությունը, ընդամենը | | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր _____________________ ________________________
հաշվապահ կամ այլ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
լիազորված անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________