603.0013.051205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305453
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 2005 թվականի N 13-Ն
«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Անասունների հաշվառման հանրագումարների մասին» Ձև թիվ 6-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Անասունների հաշվառման հանրագումարները» Ձև թիվ 6 (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 146-Ն որոշումը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 13-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են գյուղապետարանները և քաղաքապետարանները (թաղապետարանները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական և քաղաքային համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:
2. Հրահանգը կազմված է ձև թիվ 6-ԳՏ տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան, որտեղ լրացվում են համայնքի անասունների հաշվառման ամփոփ տվյալները:
3. «Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը»` տող 3-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր անասունների, իսկ տողեր 3-9-ում` ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:
4. «Արտադրող ցուլեր»` տող 5-ում ներառվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:
5. «Բանող եզներ»` տող 6-ում ներառվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:
6. «Երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան»` տող 7-ում ներառվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:
7. «Երինջներ` 2 տարեկանից բարձր»` տող 8-ում ներառվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:
8. «Խոզեր, ընդամենը»` տող 10-ում ներառվում է խոզերի գլխաքանակը:
9. «Մայր խոզեր հիմնական հոտի»` տող 11-ում ներառվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:
10. «Էգ խոզեր կազմալրման համար 4-12 ամսական»` տող 12-ում ներառվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:
11. «Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը»` տող 13-ում ներառվում է ընդամենը բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:
12. «Մաքիներ»` տող 14-ում ներառվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:
13. «Շիշակներ»` տող 15-ում ներառվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:
14. «Այծեր, ընդամենը»` 16,17, «Ձիեր»` 18,19, «Ճագարներ»` 20,21, «Մորթատու գազաններ»` 24,25 տողերում ներառվում է տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբից) բոլոր անասունների, այդ թվում` մայրական կազմի գլխաքանակը, «Թռչուններ, ընդամենը»` տող 22-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ տող 23-ում` ածան հավերի գլխաքանակը:
15. «Մեղվաընտանիքներ»` տող 26-ում ներառվում են բոլոր մեղվաընտանիքների թիվը, «Ավանակներ»` 27, «Ջորիներ»` 28, «Գոմեշներ»` 29 տողերում ներառվում են տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբի) բոլոր անասունների գլխաքանակը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
| ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|1. Ազգային վիճակագրական |գյուղապետարանները և |մինչև հաշվետու |
|ծառայություն |քաղաքապետարանները |ժամանակաշրջանին |
|2. Ազգային վիճակագրական |(թաղապետարանները) |հաջորդող ամսվա 17-ը |
|ծառայության մարզային | | |
|գործակալություն | | |
|(տարածքային բաժին) | | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 6-ԳՏ |
| (անվանումը) | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
| | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
| | վիճակագրության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | պետական խորհրդի |
| (փոստային դասիչ)|28 հոկտեմբերի 2005թ.|
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | թիվ 13-Ն որոշմամբ |
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌ 1-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 200 Թ.
(գլուխ)
._________________________________________________________________________.
|Հ/հ| Ցուցանիշի անվանումը |Գյուղացիական |Բնակչության |Ընդամենը |
| | |տնտեսություններ|օժանդակ |համայնքում|
| | | |տնտեսություններ| |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 1|Տնտեսությունների թիվը | | | |
| |անասուն ունեցող և | | | |
| |չունեցող, | | | |
| |ընդամենը | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 2|Բացակայող տնտեսությունների| | | |
| |թիվը | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 3|Խոշոր եղջերավոր | | | |
| |անասուններ, ընդամենը | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 4|որից` կովեր | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 5|արտադրող ցուլեր | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 6|բանող եզներ | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 7|երինջներ 1-ից մինչև 2 | | | |
| |տարեկան | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 8|երինջներ 2 տարեկանից բարձր| | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 9|չսերմնավորված էգ մոզիներ` | | | |
| |2 տարեկանից բարձր | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 10|Խոզեր, ընդամենը | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 11|որից` մայր խոզեր հիմնական | | | |
| |հոտի | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 12|Էգ խոզեր կազմալրման համար`| | | |
| |4-12 ամսական | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 13|Ոչխարներ բոլոր ցեղերի, | | | |
| |ընդամենը | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 14|որից` մաքիներ | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 15|շիշակներ | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 16|Այծեր, ընդամենը | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 17|որից` մայր այծեր | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 18|Ձիեր, ընդամենը | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 19|որից` զամբիկներ 3 տարեկան | | | |
| |և ավելի | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 20|Ճագարներ, ընդամենը | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 21|որից` մայր ճագարներ | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 22|Թռչուններ, ընդամենը | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 23|որից` ածան հավեր | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 24|Մորթատու գազաններ | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 25|որից` մայրեր | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 26|Մեղվաընտանիքներ | | | |
| |(հատ) | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 27|Ավանակներ | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 28|Ջորիներ | | | |
|___|__________________________|_______________|_______________|__________|
| 29|Գոմեշներ | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր _____________________ ________________________
հաշվապահ կամ այլ (Ազգանուն, անուն) (Պաշտոն)
լիազորված անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)