Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.2109.151205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2109-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 2 և 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին ստորև նշված նպատակներով սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 330,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով), որից Գյումրի քաղաքի`

ա) քանդման ենթակա շենքերի տարածքների իրացման նպատակով` 42,000.0 հազ. դրամ,

բ) Գորկու փողոցի N 72 անավարտ բնակելի շենքի` առանց ներքին հարդարման աշխատանքների ավարտման նպատակով` 30,000.0 հազ. դրամ,

գ) հատակագծի մշակման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` 8,000.0 հազ. դրամ,

դ) քաղաքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` 250,000.0 հազ. դրամ:

Սահմանել, որ սույն կետում նշված սուբվենցիայի գումարի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը, իսկ սուբվենցիան հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 5.11-րդ կետի պահանջներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի պահուստային ֆոնդից հատկացնել`

ա) կառավարական N 2 շենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` 112,100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսերի» հոդվածով),

բ) «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության շենքի նոր մուտքի բացման, այդ շենքի` Հայաստանի Հանրապետությանը հանձնված 3-րդ, 4-րդ և 6-րդ հարկերի տարածքների պետական բաժնեմասի, ինչպես նաև 1-6-րդ հարկերի տարածքների պետական բաժնեմասի աստիճանավանդակների վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` 66,367.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 15-ի

N 2109-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  |Ցուցանիշների    |

|բը   |խում-|խմբերի և  ենթախմբերի, տնտեսագիտական         |փոփոխությունները|

|     |բը   |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող       |(ավելացումները  |

|     |     |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների    |ներկայացված են  |

|     |     |անվանումները                                |դրական նշանով,  |

|     |     |                                            |իսկ             |

|     |     |                                            |նվազեցումները`  |

|     |     |                                            |փակագծերում)    |

|     |     |                                            |________________|

|     |     |                                            |      տարի      |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                            |-               |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |այդ թվում`                                  |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|08   |     |ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ          |(508,467.0)     |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |այդ թվում`                                  |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |02   |Բնակարանային տնտեսություն և  բնակարանային   |(508,467.0)     |

|     |     |շինարարություն                              |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |այդ թվում`                                  |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |07. Բնակարանային ապահովում բնակարանների     |(508,467.0)     |

|     |     |գնման վկայագրերի տրամադրման միջոցով         |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |ՀՀ քաղաքաշինության նախարարություն           |(508,467.0)     |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |որից`                                       |                |

|     |     |բյուջետային ծախսերի տնտեսագիտական           |(508,467.0)     |

|     |     |դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ»   |                |

|     |     |հոդվածով                                    |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|14   |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ               |508,467.0       |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |այդ թվում`                                  |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |06   |Այլ ծրագրեր                                 |508,467.0       |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |այդ թվում`                                  |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ       |508,467.0       |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |ՀՀ կառավարություն                           |508,467.0       |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 15-ի

N 2109-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|   Ծրագրերի և  կատարողների        |Ցուցանիշների փոփոխությունը|

|ծախսերի    |         անվանումները             |(նվազեցումները նշված են   |

|գործառական |                                  |     փակագծերում)         |

|դասակարգման|                                  |__________________________|

|___________|                                  |կապիտալ    |այդ թվում` ըստ|

|խում-|ենթա-|                                  |ծախսերի    |ծախսատեսակների|

|բը   |խում-|                                  |ընդհանուր  |______________|

|     |բը   |                                  |ծավալը     |այլ կապիտալ   |

|     |     |                                  |           |   ծախսեր     |

|_____|_____|__________________________________|___________|______________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ                          |(508,467.0)|(508,467.0)   |

|     |     |այդ թվում`                        |           |              |

|_____|_____|__________________________________|___________|______________|

|     |     |ՀՀ քաղաքաշինության նախարարություն |(508,467.0)|(508,467.0)   |

|_____|_____|__________________________________|___________|______________|

|     |     |այդ թվում`                        |           |              |

|_____|_____|__________________________________|___________|______________|

|08   |02   |07. Բնակարանային ապահովում        |(508,467.0)|(508,467.0)   |

|     |     |բնակարանների գնման վկայագրերի     |           |              |

|     |     |տրամադրման միջոցով                |           |              |

|_____|_____|__________________________________|___________|______________|

|     |     |այդ թվում`                        |           |              |

|_____|_____|__________________________________|___________|______________|

|     |     |Գյումրի քաղաքին բնակարաններ ձեռք  |(508,467.0)|(508,467.0)   |

|     |     |բերելու համար սերտիֆիկատների      |           |              |

|     |     |տրամադրում                        |           |              |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 15-ի

N 2109-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խումբը|Ենթա- |   Ծրագրերի և  կատարողների անվանումները   |Ցուցանիշների    |

|      |խումբը|                                          |փոփոխությունները|

|      |      |                                          |(նվազեցումները  |

|      |      |                                          |նշված են        |

|      |      |                                          |փակագծերում)    |

|      |      |                                          |________________|

|      |      |                                          |      տարի      |

|______|______|__________________________________________|________________|

|      |      |ՀՀ քաղաքաշինության նախարարություն         |(508,467.0)     |

|______|______|__________________________________________|________________|

|      |      |այդ թվում`                                |                |

|______|______|__________________________________________|________________|

|08    |02    |07. Բնակարանային ապահովում բնակարանների   |(508,467.0)     |

|      |      |գնման վկայագրերի տրամադրման միջոցով       |                |

|______|______|__________________________________________|________________|

|      |      |այդ թվում`                                |                |

|______|______|__________________________________________|________________|

|      |      |Գյումրի քաղաքին բնակարաններ ձեռք բերելու  |(508,467.0)     |

|      |      |համար սերտիֆիկատների տրամադրում           |                |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2005
N 2109-Ն
Որոշում