040.2077.121205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 դեկտեմբերի 2005 թվականի N 2077-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 939-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 939-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` աղքատության կրճատման աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու 2005 թվականի որոշ միջոցառումների ծրագրի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
| Միջոցառման | | Միջոցառման անվանումը | Պատասխանատու | Ժամկետը |
| նպատակը | | | կատարողը | |
|______________|___|_______________________|___________________|__________|
|Պետական ոչ |17.|«Լիազորված մարմինների |ՀՀ ֆինանսների և |2005 թ. |
|առևտրային | |կողմից պետական ոչ |էկոնոմիկայի |նոյեմբերի |
|կազմակերպու- | |առևտրային |նախարարություն |3-րդ |
|թյունների | |կազմակերպությունների | |տասնօրյակ |
|նկատմամբ վերա-| |հաշվետվական | | |
|հսկողության | |կարգապահության | | |
|արդյունավե- | |ապահովման կարգը | | |
|տության | |հաստատելու մասին» | | |
|բարձրացում | |ՀՀ կառավարության | | |
| | |որոշման նախագիծը | | |
| | |ՀՀ կառավարություն | | |
| | |ներկայացնելը | | |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ