(ուժը կորցրել է 04.05.07 թիվ 208-Ն որոշում)
i
600.0167.291105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 11 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005442
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2005 թվականի N 167-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի» 6-րդ հավելվածի առաջին պարբերությունը «բացառությամբ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 166-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 20-Ն որոշման 2-րդ կետում «մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «15 տարի` էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի N 20-Ն և N 21-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 86-Ն որոշման 3-րդ կետի`
3.1 ա) ենթակետը «փոքր հիդրոէլեկտրակայաններից» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 166-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից» բառերով.
3.2 բ) ենթակետը «փոքր հիդրոէլեկտրակայաններում» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 166-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: