040.2057.061205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2057-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման նպատակով գումար հատկացնելու մասին» N 528-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման 1-ին կետում և որոշման հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «3,505,300.0» թիվը փոխարինել «3,610,077.8» թվով.
i
բ) որոշման հավելվածի 1-ին կետում «1,468,100.0» թիվը փոխարինել «1,525,177.8» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.8, 1.9, 1.10, 1.11 և 1.12-րդ ենթակետերով.
._________________________________________________________________________.
|1.8|Ջեռուցման ներքին ցանցի վերականգնման համար պետական | 8,882.2|
| |օժանդակություն Երևանի N 172 դպրոցին | |
|___|________________________________________________________|____________|
|1.9|Ջեռուցման համակարգի վերանորոգման համար պետական | 4,000.0|
| |օժանդակություն Երևանի N 162 դպրոցին | |
|___|________________________________________________________|____________|
|1. |Վերակառուցման աշխատանքների իրականացման համար պետական | 18,000.0|
|10.|օժանդակություն Երևանի N 66 դպրոցին | |
|___|________________________________________________________|____________|
|1. |Նոր պանթեոնի և տիպային գերեզմանատան բարեկարգման | 22,695.6|
|11.|լրացուցիչ կատարված աշխատանքների համար «ԱՎԱ-2000» ՍՊԸ-ին | |
| |պետական օժանդակություն | |
|___|________________________________________________________|____________|
|1. |2005 թ. Ամանորի մայր տոնածառի ձևավորման կապակցությամբ | 3,500.0|
|12.|ձեռք բերված եղևնիների համար «Ձևավորում» ՊՓԲԸ-ին | |
| |պետական օժանդակություն | |
._________________________________________________________________________.
«.
գ) որոշման հավելվածի 2-րդ կետում «628,900.0» թիվը փոխարինել «683,900.0» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.8-րդ ենթակետով.
._________________________________________________________________________.
|2.8|Սիլիկյան թաղամասում նոր կառուցվող քոթեջատիպ տների | 55,000.0|
| |արտաքին հաղորդակցուղիների շինարարական աշխատանքների | |
| |իրականացում | |
._________________________________________________________________________.
«.
դ) որոշման հավելվածի 4-րդ կետում «1,139,500.0» թիվը փոխարինել «1,132,200.0» թվով և կետից հանել 4.1-ին և 4.4-րդ ենթակետերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ