Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ...

 

 

040.1957.241105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2005 թվականի N 1957-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «3 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա» բառերով և նույն ենթակետից հանել «պեստիցիդների մնացորդային քանակությունների և» բառերը.

բ) որոշման հավելվածի`

i

21-րդ կետի առաջին պարբերության մեջ «16-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ կետում» բառերով, իսկ երկրորդ պարբերության մեջ «Պատրաստողի» բառը` «Արտադրողի» բառով,

i

27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Պեստիցիդների մնացորդային» բառերը փոխարինել «Ռադիոնուկլիդների» բառով,

VIII բաժնի ցանկը լրացնել հետևյալ տողերով`

 

 

i

._________________________________________________________________________.

|    Ստանդարտի նշագիրը     |  Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող   |

|         (կետը)           |            ստանդարտի անվանումը               |

|__________________________|______________________________________________|

|ԳՕՍՏ 31263-2004           |Ծխախոտ և  ծխախոտային արտադրատեսակներ          |

|                          |Երկթիոկարբոնատպեստիցիդների մնացորդային        |

|                          |քանակությունների պարունակության որոշում       |

|                          |Մոլեկուլային աբսորբցիոն սպեկտրաչափական մեթոդ  |

|__________________________|______________________________________________|

|ԳՕՍՏ 31264-2004           |Սիգարետներ. Ոչ դիսպերսային ենթակարմիր         |

|                          |անալիզատորի օգնությամբ սիգարետային ծխի գազային|

|                          |փուլում մոնօքսիդի ածխածնի պարունակության      |

|                          |որոշում                                       |

|__________________________|______________________________________________|

|ԳՕՍՏ 31265-2004           |Ծխախոտ. Քլորօրգանական պեստիցիդների            |

|                          |մնացորդային քանակությունների որոշում          |

|                          |Գազաքրոմատագրական մեթոդ                       |

._________________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2005
N 1957-Ն
Որոշում