(ուժը կորցրել է 15.12.98 ՀՕ-279 օրենք)
i
010.0139.190997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
Հայաստանի Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
«9» սեպտեմբերի 1997 թ.
«ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա/ օրենքի 6 հոդվածի երկրորդ մասը «գինը» բառից հետո լրացնել «առանց հաշիվ-ապրանքագրում առանձին տողով նշված ավելացված արժեքի հարկի» բառերով, իսկ չորրորդ մասում «մաքսատուրքի չափը սահմանում են» բառերը փոխարինել «ապրանքի մաքսային արժեքը որոշում են» բառերով.
բ/ օրենքի 6 հոդվածի չորրորդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1/ ապրանքների և այլ առարկաների ծագման երկրի նույն ապրանքների և այլ առարկաների գործող մեծածախ գների.
2/ ապրանքների և այլ առարկաների ծագման երկրի համանման ապրանքների և այլ առարկաների գործող մեծածախ գների».
գ/ հանել օրենքի 7 հոդվածի երկրորդ մասը.
i
դ/ օրենքի 8 հոդվածը 8-րդ կետից հետո լրացնել նոր` 9-րդ և 10-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ`
i
«9/ ներմուծվող այն ապրանքները և այլ առարկաները, որոնց ծագման երկրների հետ Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի մասին երկկողմանի կամ բազմակողմանի վավերացված պայմանագրեր /համաձայնագրեր/ կամ կազմում է մաքսային միություն.
10/ այն ապրանքները և այլ առարկաները, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք են ներմուծվում Հայաստանի Հանրապետությանը արված վարկերի հաշվին».
այդ կապակցությամբ 9-րդ կետը համարել 11-րդ կետ.
ե/ օրենքը լրացնել նոր` 11 հոդվածով հետևյալ բովանդակությամբ`
i
«Հոդված 11. Մաքսավճար
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները հայտարարատուներից գանձում են մաքսավճար` հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամ:
Մաքսավճարից ազատվում են այն ապրանքները և այլ առարկաները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետությանը տրված վարկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով:
1999 թվականի հունվարի 1-ից մաքսավճար չի գանձվում».
այդ կապակցությամբ օրենքի 11 հոդվածը համարել 12 հոդված.
զ/ օրենքի 12 հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 12. Մաքսատուրքեր կամ մաքսավճարներ գանձելը և վերադարձնելը,
i
պատասխանատվությունը դրանք չվճարելու համար».
12 հոդվածի երկրորդ և հինգերորդ մասերը «մաքսատուրքերի» և «մաքսատուրքի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ մաքսավճարների» և «կամ մաքսավճարի» բառերով:
19 սեպտեմբերի 1997 թ.
ՀՕ-139