Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1797.081105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2005 թվականի N 1797-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. 2005 թվականի ինն ամիսների ընթացքում մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների իրականացումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 8187.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 27-ի

N 1797-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման   |Ցուցանիշների   |

|բը   |խում-|խմբերի և  ենթախմբերի, տնտեսագիտական          |փոփոխությունը  |

|     |բը   |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող        |(ավելացումները |

|     |     |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների     |նշված են դրական|

|     |     |անվանումները                                 |նշանով, իսկ    |

|     |     |                                             |նվազեցումները` |

|     |     |                                             |բացասական)     |

|     |     |                                             |_______________|

|     |     |                                             |      տարի     |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                             |-              |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |այդ թվում`                                   |               |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|13   |     |ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                |(8187.2)       |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |այդ թվում`                                   |               |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |05   |Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ        |(8187.2)       |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |այդ թվում`                                   |               |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |03. ՀՀ 2005 թվականի տեխնիկական կանոնակարգերի |(8187.2)       |

|     |     |պահանջների և  չափագիտական կանոնների ու       |               |

|     |     |նորմերի պահպանման վերահսկողության պետական    |               |

|     |     |ծրագիր                                       |               |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման            |(8187.2)       |

|     |     |նախարարություն                               |               |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ     |(8187.2)       |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|14   |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ                |8187.2         |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |այդ թվում`                                   |               |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |06   |Այլ ծրագրեր                                  |8187.2         |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |այդ թվում`                                   |               |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ        |8187.2         |

|_____|_____|_____________________________________________|_______________|

|     |     |ՀՀ կառավարություն                            |8187.2         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.10.2005
N 1797-Ն
Որոշում