040.1656.251005
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 2005 թվականի N 1656-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
ա) որոշման վերնագրում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, ինչպես նաև որոշման 1-ին կետում «և անօգտագործելի հողերի» բառերը փոխարինել «հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)» բառերով,
բ) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով,
գ) որոշման 3-րդ կետից հանել «և անօգտագործելի» բառերը,
i
դ) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին) N 462 որոշման հավելվածում ընդգրկված համայնքների, հողերից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (անօգտագործելի) յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գնահատվում են առանձին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ 1997 թվականի համար սահմանված գործակցով հաշվարկված, գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված զուտ եկամուտներով և կադաստրային գներով` համաձայն N 2 հավելվածի:
3.2. Որոշման N 2 հավելվածով նախատեսված գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտները և կադաստրային գները հիմք են հանդիսանում, համապատասխանաբար, հողի հարկի հաշվարկման, ինչպես նաև օտարելու (այդ թվում` ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային գների, վարձավճարի որոշման համար»,
i
ե) որոշման հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով,
զ) որոշմամբ հաստատված կարգում`
1-ին կետի առաջին պարբերությունից հանել «և այլ նշանակության» բառերը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով,
«2. Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտների և կադաստրային գների հաշվարկման համար հիմք են ընդունվում յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված միջին զուտ եկամուտներն ու կադաստրային գները` համաձայն N 2 հավելվածի»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի հուլիսի 25-ի
N 1101-Ն որոշման
._________________________________________________________________________.
|Հողագնահատման |Գյուղատնտեսական |Հողագնահատման |Գյուղատնտեսական |
|շրջանը և ընդգրկված|նշանակության այլ |շրջանը և |նշանակության այլ |
|մարզերը |հողատեսքերի |ընդգրկված մարզերը|հողատեսքերի |
| |(անօգտագործելի)` | |(անօգտագործելի)` |
| |_________________| |_________________|
| |զուտ |կադաստ- | |զուտ |կադաստ- |
| |եկամուտը|րային | |եկամուտը|րային |
| |(դրամ / |գինը | |(դրամ / |գինը |
| |հեկտար) |(դրամ | |հեկտար) |(դրամ |
| | |/ հա) | | |/ հա) |
|___________________|________|________|_________________|________|________|
|Մերձարաքսյան (ՀՀ | 2300| 57500.0|Սևան (ՀՀ | 4300|107500.0|
|Արարատի և Արմավիրի| | |Գեղարքունիքի և | | |
|մարզեր) | | |Կոտայքի մարզեր) | | |
|___________________|________|________|_________________|________|________|
|ՈՒրց-Կոտայք-Շամիրամ| 2700| 67500.0|Ներքին | 5300|132500.0|
|(ՀՀ Արարատի, | | |Դեբեդ-Աղստև (ՀՀ | | |
|Արմավիրի, Կոտայքի | | |Տավուշի, | | |
|և Արագածոտնի | | |Գեղարքունիքի և | | |
|մարզեր) | | |Լոռու մարզեր) | | |
|___________________|________|________|_________________|________|________|
|Կոտայք-Թալին (ՀՀ | 3200| 80000.0|Վերին | 6000|150000.0|
|Արագածոտնի, Շիրակի | | |Դեբեդ-Աղստև | | |
|և Կոտայքի մարզեր) | | |(ՀՀ Տավուշի, | | |
| | | |Գեղարքունիքի և | | |
| | | |Լոռու մարզեր) | | |
|___________________|________|________|_________________|________|________|
|Վեդի-Ներքին Արփա | 2500| 62500.0|Փամբակ-Ներքին | 5900|147500.0|
|(ՀՀ Վայոց ձորի և | | |Ձորագետ (ՀՀ Լոռու| | |
|Արարատի մարզեր) | | |մարզ) | | |
|___________________|________|________|_________________|________|________|
|ՈՒրց-Վայոց ձոր (ՀՀ | 2700| 67500.0|Վերին Ձորագետ (ՀՀ| 6100|152500.0|
|Վայոց ձորի և | | |Լոռու մարզ) | | |
|Արարատի մարզեր) | | | | | |
|___________________|________|________|_________________|________|________|
|Ախուրյան-Սպիտակ (ՀՀ| 3600| 90000.0|Սյունիք (ՀՀ | 2800| 70000.0|
|Շիրակի և Լոռու | | |Սյունիքի մարզ) | | |
|մարզեր) | | | | | |
|___________________|________|________|_________________|________|________|
|Աշոցք (ՀՀ Շիրակի | 4500|112500.0|Որոտան (ՀՀ | 5000|125000.0|
|մարզ) | | |Սյունիքի մարզ) | | |
|___________________|________|________|_________________|________|________|
|Ապարան-Հրազդան (ՀՀ | 5100|127500.0| | | |
|Արագածոտնի, Շիրակի | | | | | |
|և Կոտայքի մարզեր) | | | | | |
._________________________________________________________________________.