040.1598.131005
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 1598-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման նպատակով գումար հատկացնելու մասին» N 528-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման 1-ին կետի և որոշման հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «1,612,800.0» թիվը փոխարինել «3,505,300.0» թվով.
բ) որոշման հավելվածի 1-ին կետում «298,100.0» թիվը փոխարինել «1,468,100.0» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.7-րդ ենթակետով.
._________________________________________________________________________.
|1.7|Հյուսիսային և Գլխավոր պողոտաներում ու իրացման այլ |1,170,000.0 |
| |գոտիներում իրացման, քանդման և կառուցապատման | |
| |աշխատանքների կատարման համար «Երևանի կառուցապատման | |
| |ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին | |
| |պետական օժանդակություն | |
._________________________________________________________________________.
«.
գ) որոշման հավելվածի 1-ին կետի 1.2-րդ ենթակետում «Լրացուցիչ ներկրվող ավտոբուսների (բացառությամբ «Բոգդան» մակնիշի) ձեռքբերման և ներկրման համար պետական օժանդակություն «Ավտոբուս» ՊՓԲԸ-ին» բառերը փոխարինել «Լրացուցիչ ներկրվող ավտոբուսների և տրոլեյբուսների ձեռքբերման ու ներկրման համար պետական օժանդակություն «Ավտոբուս» և «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ներին» բառերով.
դ) որոշման հավելվածի 2-րդ կետում «246,900.0» թիվը փոխարինել «628,900.0» թվով, 2.3-րդ ենթակետում` «50,000.0» թիվը` «70,500.0» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.6-րդ և 2.7-րդ ենթակետերով.
._________________________________________________________________________.
|2.6|Հրազդան գետի կիրճի բարեկարգման և վերանորոգման |161,500.0 |
| |աշխատանքների իրականացում | |
|___|________________________________________________________|____________|
|2.7|Երևանի Հյուսիսային պողոտայի Պ-2 հատվածի կառուցապատման |200,000.0 |
| |աշխատանքներ | |
._________________________________________________________________________.
«.
ե) որոշման հավելվածի 3-րդ կետում «252,800.0» թիվը փոխարինել «268,800.0» թվով, 3.4-րդ ենթակետում «50,000.0» թիվը` «66,000.0» թվով.
զ) որոշման հավելվածի 4-րդ կետում «815,000.0» թիվը փոխարինել «1,139,500.0» թվով, 4.2-րդ ենթակետում` «600,000.0» թիվը` «800,000.0» թվով, 4.3-րդ ենթակետում` «200,000.0» թիվը` «249,500.0» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.6-րդ ենթակետով.
._________________________________________________________________________.
|4.6|Կոմիտասի անվան այգու պանթեոնի վերակառուցում և |75,000.0 |
| |բարեկարգում | |
._________________________________________________________________________.
«:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ