040.1367.050905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2005 թվականի N 1367-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի`
i
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
2) Ձիթհանքովի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2՛ հավելվածների,
3) Նոր կյանքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 3 և 3՛ հավելվածների,
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
5) Շիրակավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 5 և 5՛ հավելվածների,
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
(1-ին կետը փոփ. 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ սույն որոշմամբ սահմանված համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ
---------------------------------
i
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
(1, 1.1, 4, 4.1, 6, 6.1, 7, 7.1 հավելվածներն ուժը կորցրել
են 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)