Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱ ...

 

 

040.1310.300805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2005 թվականի N 1310-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի`

i

1) Արևադաշտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1՛ հավելվածների,

2) Արևիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2՛ հավելվածների,

3) Արտաշարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 3 և 3՛ հավելվածների,

4) Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 4 և 4՛ հավելվածների,

5) Արմավիրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 5 և 5՛ հավելվածների,

6) Բամբակաշատի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 6 և 6՛ հավելվածների,

7) Գետաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 7 և 7՛ հավելվածների,

9) Զարթոնքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 9 և 9՛ հավելվածների,

10) Լենուղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 10 և 10՛ հավելվածների,

11) Խանջյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 11 և 11՛ հավելվածների,

12) Մարգարայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 12 և 12՛ հավելվածների,

13) Նորապատի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 13 և 13՛ հավելվածների,

14) Նոր Արմավիրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 14 և 14՛ հավելվածների,

16) Նոր Արտագեսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 16 և 16՛ հավելվածների,

17) Տանձուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 17 և 17՛ հավելվածների,

18) Սարդարապատի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 18 և 18՛ հավելվածների: (1-ին կետի 8-րդ, 15-րդ և 19-րդ ենթակետերն ուժը կորցրել են 27.05.10 թիվ 681-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ սույն որոշմամբ սահմանված համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

---------------------------------

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

(1-ին կետի 8-րդ, 15-րդ և 19-րդ հավելվածներն ուժը կորցրել են 27.05.10 թիվ 681-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2005
N 1310-Ն
Որոշում