040.1245.230805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2005 թվականի N 1245-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՄԲԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԹԱՌԱԹՄԲԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 27.05.10 թիվ 681-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1023.13 հեկտար հողամասերից 1014.06 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 996.2 հեկտար, բնակավայրերի հողերի` 13.57 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 0.67 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.002 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 3.3 հեկտար, ջրային հողերի` 0.32 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Թառաթմբի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1014.06 հեկտար հողերից 20.79 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 9.07 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ
---------------------------------
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
i
(1-ին և 2-րդ հավելվածներն ուժը կորցրել են 27.05.10 թիվ 681-Ն որոշում)