606.0023.120705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2005 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 15/1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 10-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի «Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» N 15/1-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
ա) թիվ 1 հավելվածում «թիվ ----- ընտրատարածքի, թիվ ---- ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված չէ» բառերը փոխարինել «Հաշվառված է թիվ ------ ընտրատարածքի թիվ ----- ընտրական տեղամասի տարածքում, սակայն տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված չէ» բառերով,
բ) որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: