040.0601.010605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2005 թվականի N 601-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 2147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման 1-ին կետով սահմանված` ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2002 թվականի դեկտեմբերի 19-ի
N 2147-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները:
2. Ատեստավորումը զբաղեցրած պաշտոնին ոստիկանության ծառայողի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանության և նրա ծառայողական պիտանիության հեռանկարների որոշումն է:
3. Ոստիկանության գլխավոր խմբի, ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն բաժինների և կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ինքնուրույն բաժնի ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացնում են պետական կառավարման մարմնի ղեկավարի կազմավորած ոստիկանության կենտրոնական հանձնաժողովները, իսկ ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումը` պետական կառավարման մարմնի ղեկավարի կազմավորած` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ատեստավորման հանձնաժողովները:
4. Ատեստավորումն անցկացվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
5. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ: Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողը պարտավոր է ատեստավորմանը ներկայանալ ատեստավորման հանձնաժողովի սահմանած օրը:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Ոստիկանության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը պետական կառավարման մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում հերթական ատեստավորման ենթակա ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ցուցակները (N 1 ձև):
7. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում հերթական ատեստավորման ենթակա ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ցուցակները (N 2 ձև):
8. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում անմիջական ղեկավարը կամ ատեստավորվելու ցանկություն հայտնած ոստիկանության ծառայողն իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է համապատասխան զեկուցագիր, որից հետո երկամսյա ժամկետում ոստիկանության ծառայողն ատեստավորվում է ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ատեստավորման հանձնաժողովի կողմից:
9. Ոստիկանության ծառայողների անմիջական ղեկավարները պարտավոր են`
ա) ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողին տեղեկացնել ատեստավորման անցկացման մասին,
բ) ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողին ծանոթացնել ատեստավորման անցկացման կարգին և պայմաններին,
գ) կազմել ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագիրը:
10. Ծառայողական բնութագիրը շարադրվում է ատեստավորման թերթի (N 3 ձև) 8-րդ կետում` ազատ ոճով, որում արտացոլվում են`
ա) ատեստավորման ժամանակահատվածում ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողի ծառայողական գործունեության արդյունքները (ցուցանիշներ, ձեռքբերումներ),
բ) հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը պաշտպանելու, օրինականությունը և հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու պատրաստակամությունը,
գ) գործնական հատկանիշները, պարկեշտությունը, իրավական կուլտուրան,
դ) մասնագիտական պատրաստվածության աստիճանը, օպերատիվ-ծառայողական խնդիրներ լուծելու, որոշակի իրավիճակներում կողմնորոշվելու, մասնագիտական ունակություններն արդյունավետ կիրառելու կարողությունը,
ե) տեսական գիտելիքների մակարդակը, գիտատեխնիկական միջոցներ, հաշվեցուցակային զենք, ինքնապաշտպանության հնարքներ օգտագործելու ունակությունը,
զ) կազմակերպվածությունը, աշխատանքում նորն ու առաջավորն օգտագործելու ձգտումը,
է) ենթականերին ղեկավարելու, ուսուցանելու, տրված առաջադրանքները կատարելու համար անձնակազմին համախմբելու ունակությունը,
ը) նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունն ու վճռականությունը, ծառայության դժվարություններին դիմակայելու, բարդ իրավիճակներում ինքնատիրապետման կարողությունը, զսպվածությունը` հանրության հետ շփվելիս, և ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները պահպանելու ունակությունը,
թ) բարեխղճությունը ծառայողական պարտականությունները կատարելիս, հեղինակությունը կոլեկտիվում,
ժ) դժվար պահերին պատասխանատվությունն իր վրա վերցնելու, պետական և ծառայողական գաղտնիքները պահելու ունակությունը:
Բնութագրում արտացոլվում են նաև ոստիկանության ծառայողի` ծառայության ընթացքում թույլ տված թերությունները:
11. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա նրա տված եզրակացությունն իրավական ուժ չունի: Եթե այդպիսի ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիրը չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
12. Ոստիկանության ծառայողն ատեստավորման անցկացման օրվանից 2 շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին և ատեստավորման թերթի 9-րդ կետում ստորագրի: Բնութագրին համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք նշվում են ատեստավորման թերթի նույն կետում:
Ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ ատեստավորվող ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը լրացված ատեստավորման թերթը (մինչև 12-րդ կետը ներառյալ) ատեստավորման ենթակա ծառայողի` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված գործառութային լիազորությունների ցանկի հետ միասին ներկայացնում է ատեստավորման հանձնաժողովին:
III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
13. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` անհատական հարցազրույցի միջոցով:
Հանձնաժողովն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի ատեստավորման թերթը, քննարկում ծառայողական բնութագիրը և ոստիկանության ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում):
Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը հանձնաժողովի հրավերով կարող է մասնակցել իր ենթակայի ծառայողական բնութագրի քննարկմանը:
14. Ոստիկանության ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է ստորև նշված բնագավառներից հարցեր տալու միջոցով` պարզելու համար ատեստավորվողի`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացությունը,
բ) «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև տվյալ ոստիկանության ծառայողի` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կանոնակարգող այլ օրենքների և իրավական ակտերի իմացությունը,
գ) իր ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված գործառութային լիազորությունների իմացությունը:
15. Հարցազրույցի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով ոստիկանության ծառայողի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը:
16. Ատեստավորման արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
բ) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,
գ) կարող է ներկայացվել խրախուսման,
դ) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել ծառայողին գործուղել վերապատրաստման,
ե) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
17. Հարցազրույցից հետո հանձնաժողովի նախագահը և անդամները, ատեստավորվողի բացակայությամբ, քննարկում և սահմանված ձևաթղթում (N 4 ձև) գրանցում են իրենց անհատական կարծիքները` սույն կարգի և պայմանների 16-րդ կետով նախատեսված որոշումների շրջանակներում:
18. Ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի անդամների ձայների կեսից ավելին: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել հանձնաժողովի անդամների ձայների կեսից ավելին, ապա քվեարկության են դրվում առավել ձայներ հավաքած երկու որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների առկայության դեպքում ոստիկանության ծառայողի համար առավել նպաստավորը:
19. Ամփոփելով հանձնաժողովի անդամների կարծիքները` հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշումը գրանցում է նշված ձևաթղթի համապատասխան մասում և բարձրաձայն հայտարարում: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից (N 5 ձև):
20. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի ատեստավորման թերթի 10-րդ կետում գրանցում է հանձնաժողովի ընդունած որոշումը:
21. Ատեստավորման թերթն ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Դրանից հետո հանձնաժողովի կողմից հրավիրվում է ոստիկանության համապատասխան ծառայողը և ծանոթանում ընդունված որոշմանը` ստորագրելով ատեստավորման թերթի 12-րդ կետում:
22. Ոստիկանության ծառայողն ատեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կարգով` իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բայց ոչ ուշ, քան ընդունված որոշման մասին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից հետո 7 օրվա ընթացքում: Բողոքը բավարարելու դեպքում` երկամսյա ժամկետում անցկացվում է կրկնակի ատեստավորում:
23. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշմանը ոստիկանության ծառայողին ծանոթացնելուց հետո հանձնաժողովը 7 օրվա ընթացքում ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին է հանձնում ատեստավորման թերթը, հանձնաժողովի որոշումը, արձանագրությունը` սահմանված կարգով պահպանելու և արխիվացնելու համար:
Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ծանոթանում է ատեստավորման հանձնաժողովի կողմից ընդունված որոշմանը և ստորագրում ատեստավորման թերթի 13-րդ կետում:
24. ատեստավորման թերթը պահվում է ոստիկանության ծառայողի անձնական գործում:
25. ատեստավորման հանձնաժողովի կողմից սույն կարգի 16-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում, ատեստավորման թերթին ծանոթանալուց հետո, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն իր իրավասության սահմաններում ընդունում է համապատասխան որոշում կամ 7 օրվա ընթացքում կոնկրետ առաջարկություններով միջնորդում է ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ մասերին համապատասխան որոշում ընդունելու համար:
26. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն ատեստավորման անցկացման ընթացքում օրենքի և սույն կարգով սահմանված դրույթների խախտում հայտնաբերելու դեպքում ատեստավորումն անվավեր ճանաչելու միջնորդությամբ դիմում է պետական կառավարման մարմնի ղեկավարին:
27. Ատեստավորման հանձնաժողովի որոշումների արձանագրության հիման վրա կազմվում է հսկողական ցուցակ (N 6 ձև), որում նշվում են այն ոստիկանության ծառայողների մասին տվյալները, որոնց նկատմամբ հանձնաժողովն ընդունել է սույն կարգի և պայմանների 16-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված որոշումները:
Հսկողական ցուցակի մեկ օրինակը ներկայացվում է ոստիկանության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանում:
Հսկողական ցուցակում նշված որոշումների կատարման նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
28. Ատեստավորման արդյունքում ընդունված` սույն կարգի և պայմանների 16-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումների հիման վրա ոստիկանությունում ձևավորվում է առաջխաղացման ռեզերվ` պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
29. Ատեստավորումն օրենքով ու սույն կարգով և պայմաններով սահմանված դրույթների պահանջներին համապատասխան անցկացնելու համար ատեստավորման հանձնաժողովի նախագահն ու անդամները կրում են անհատական պատասխանատվություն:
30. Օրենքի ու սույն կարգով և պայմաններով սահմանված դրույթների խախտումների դեպքում ոստիկանության տվյալ ծառայողի ատեստավորումը վերադասության կարգով` ոստիկանության տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ճանաչվում է անվավեր:
Ձև N 1
ՑՈՒՑԱԿ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
________________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
.____________________________________________________________________.
| Ծառայողի կոչումը, անունը, | Վերջին ատեստավորման |Ծանոթագրություն|
|հայրանունը, ազգանունը, պաշտոնը|ամսաթիվը և ընդունված| |
| | որոշումը | |
|______________________________|_____________________|_______________|

Ստորաբաժանման ղեկավար ____________________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը,
ազգանունը, ստորագրությունը)
____ ___________ 200 թ.
Ձև N 2
ՑՈՒՑԱԿ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
________________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
.____________________________________________________________________.
| Ծառայողի կոչումը, անունը, | Վերջին ատեստավորման |Ծանոթագրություն|
|հայրանունը, ազգանունը, պաշտոնը|ամսաթիվը և ընդունված| |
| | որոշումը | |
|______________________________|_____________________|_______________|
|______________________________|_____________________|_______________|
|______________________________|_____________________|_______________|
|______________________________|_____________________|_______________|
.____________________________________________________________________.
Ստորաբաժանման ղեկավար ____________________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը,
ազգանունը, ստորագրությունը)
____ ___________ 200 թ.
Ձև N 3
ԳԱՂՏՆԻ
(լրացման պահից)
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ
200 թ. ___________ ____ -ից մինչև 200 թ. ___________ ____ -ը
ժամանակաշրջանի համար
1. Ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը ________________________________
__________________________________________________________________________
2. Կոչումը, դրա շնորհման օրը, ամիսը, տարեթիվը ____________________________
__________________________________________________________________________
3. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
4. Զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը ___________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
5. Ծառայությունը զինված ուժերում, ազգային անվտանգության ծառայությունում
և ոստիկանությունում ____________________________________
(նշվում են ժամանակահատվածները)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
6. Կրթությունը` ա) քաղաքացիական ___________________________________
(մասնագիտությունը, ուսումնական
հաստատության անվանումը, ավարտման
տարեթիվը)
___________________________________
բ) զինվորական (հատուկ) ___________________________________
(մասնագիտությունը, ուսումնական
հաստատության անվանումը, ավարտման
տարեթիվը)
___________________________________
7. Վերջին ատեստավորման տարեթիվը և ընդունված որոշումը ____________________
__________________________________________________________________________
8. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
________________________________
(ծառայողին բնութագրող
________________________________
ղեկավարի պաշտոնը, կոչումը,
________________________________ ___________________
անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
____ ___________ 200 թ.
9. Ծառայողական բնութագրին ծանոթացա`
__________________________________________________________________________
(ծառայողական բնութագրին համաձայն լինելու դեպքում լրացնել «Համաձայն եմ»,
իսկ համաձայն չլինելու դեպքում նշել պատճառները)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
________________________________ ___________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
____ ___________ 200 թ.
10. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ ______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
Հանձնաժողովի անդամներ ______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
______________________________ ___________________
______________________________ ___________________
______________________________ ___________________
______________________________ ___________________
Հանձնաժողովի քարտուղար ______________________________ ___________________
(կոչումը, անունը, հայրանունը, (ստորագրությունը)
ազգանունը)
____ ___________ 200 թ.
11.
_______________________________________
(ատեստավորման թերթը լրացնողի պաշտոնը,
_______________________________________
կոչումը,
_______________________________________ ___________________
անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
____ ___________ 200 թ.
12. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշմանը ծանոթացա` _____________________________________________________ ___________________
(ոստիկանության ծառայողի կոչումը, անունը, (ստորագրությունը)
հայրանունը, ազգանունը)
____ ___________ 200 թ.
13. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար ___________________________________________________
(կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)
___________________________________________________
(ստորագրությունը)
____ ___________ 200 թ.
Ձև N 4
ՈՐՈՇՈՒՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Ատեստավորվող ոստիկանության ծառայողի կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը ________________________________________________________________
__________________________________________________________________________
2. Զբաղեցրած պաշտոնը _____________________________________________________
__________________________________________________________________________
3. Հանձնաժողովի անդամների և նախագահի կարծիքները` անդամներ ______________________________________ _________________________
(որոշումը) (անունը, ազգանունը)
______________________________________ _________________________
______________________________________ _________________________
______________________________________ _________________________
______________________________________ _________________________
նախագահ ______________________________________ _________________________
4. Հանձնաժողովի որոշումը _________________________________________________
(նախագահի ստորագրությունը)
__________________________________________________________________________
____ ___________ 200 թ.
Ձև N 5
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ___
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
__________________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
______________________________________________________________________
.____________________________________________________________________.
|NN |Ատեստավորվող ծառայողի կոչումը, անունը,|Ատեստավորման հանձնաժողովի|
|ը/կ| հայրանունը, ազգանունը | որոշումը |
|___|______________________________________|_________________________|
| 1.| | |
|___|______________________________________|_________________________|
| 2.| | |
|___|______________________________________|_________________________|
| 3.| | |
|___|______________________________________|_________________________|
|...| | |
|___|______________________________________|_________________________|
|14.| | |
|___|______________________________________|_________________________|
|15.| | |
.____________________________________________________________________.
Հանձնաժողովի նախագահ ______________________________ ___________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Հանձնաժողովի քարտուղար ______________________________ ___________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
____ ___________ 200 թ.
Ձև N 6
ՀՍԿՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
այն ոստիկանության ծառայողների, որոնց նկատմամբ ատեստավորման
հանձնաժողովի կողմից ընդունվել են «Կարող է զբաղեցնել ավելի բարձր
պաշտոն», «Կարող է ներկայացվել խրախուսման», «Ատեստավորումը հետաձգել
մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել ոստիկանության ծառայողին
գործուղել վերապատրաստման», «Չի համապատասխանում զբաղեցրած
պաշտոնին» որոշումները
______________________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
______________________________________________________________________
._________________________________________________________________________.
|Ատեստավորված |Ատեստավորման|Ատեստավորման|Ատեստավորման|Վերապատրաստման |
|ոստիկանության |արդյունքում |արդյունքում |արդյունքում |ընթացքում |
|ծառայողի |ընդունված |այլ պաշտոնի |խրախուսման |ցուցաբերած |
|կոչումը, անունը,|որոշումը |(անվանումը) |տեսակը, |առաջադիմությունը,|
|հայրանունը, | |նշանակվելու |հրամանի |կրկնակի |
|ազգանունը, | |հրամանի |ամսաթիվը, |ատեստավորման |
|պաշտոնը | |ամսաթիվը, |համարը |մասին որոշումը |
| | |համարը | | |
|________________|____________|____________|____________|_________________|